• Latest news

«Դեղերի մասին» նոր օրենքը զուգահեռ ներկրում է թույլատրում. առողջապահության փոխնախարար

8 դեկտեմբերի, 2015  01:47

«Դեղերի մասին» օրենքում առաջին անգամ արձանագրվում է, որ մենք թույլ ենք տալիս դեղերի զուգահեռ ներկրումը՝ որոշակի պայմաններ ապահովելու դեպքում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է Հայաստանի առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, խոսելով «Դեղերի մասին» օրինագծի մասին, որն այժմ Ազգային ժողովում է։

Պաշտոնյայի խոսքով, օրենքի ընդունումից հետո անհրաժեշտ կլինի մի շարք այլ կարգավորող փաստաթղթեր ընդունել, ինչից հետո արդեն զուգահեռ ներկրումը նորմալ կգործի:

«Մենք զուգահեռ ներկրումը դիտարկում ենք որպես շուկայում գների զսպման եւ արտադրող ու մատակարար ընկերությունների հետ դեղորայքի գնի շուրջ բանակցություններ անցկացնելու գործիք»,- ասել է նա: Փոխնախարարի խոսքով, իմանալով, որ երկրում թույլատրված է զուգահեռ ներկրումը, մատակարարը չի կարող Հայաստանում իր դեղորայքը բարձր գներով վաճառել՝ հասկանալով, որ նույն դեղերը Հայաստան կարող են ներկրվել այլ շուկաներից, ավելի ցածր գներով:

«Այդ պատճառով երբ զուգահեռ ներկրումն ամրագրվում է օրենսդրությամբ, այդ ընկերություններն ավելի զգոն են դառնում եւ սկսում են իջեցնել գները, որպեսզի այլ մատակարար չգրավի իր տեղը շուկայում եւ չխլի իր շահույթը: Օրենքի ընդունմամբ այս գործիքները մենք ավելի ակտիվ կկիրառենք»,- ամփոփել է Սերգեյ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ «Դեղերի մասին» օրենքը ներկայում խորհրդարանում է: Նախատեսվում է, որ առաջին ընթերցմամբ այն կքննարկվի դեկտեմբերի կեսերին, իսկ վերջնական ընդունումը նախանշվում է հաջորդ տարվա կեսերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է