Ամանորյա տոնն արդեն սարերի հետեւում չէ, եւ շատերն են ուզում իմանալ, թե ինչպես անցկացնեն այն եւ ինչ անեն տոնի օրերին, որպեսզի չհիվանդանան եւ հիվանդանոց չընկնեն: Ամանորյա երեք խորհուրդ է տվել Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:
1. Մի համբուրվեք
Մասնագետը խորհուրդ է տալիս նույնիսկ ամանորյա տոնի ընթացքում հիշել, որ գրիպը, սուր շնչառական վարակները եւ այլ հիվանդությունները փոխանցվում են օդակաթիլային ճանապարհով, համբույրի դեպքում վարակվելու ռիսկը բավականին բարձր է, մանավանդ հիմա` ձմռանը, երբ ամբողջ երկրում աճում է այդ հիվանդություններով հիվանդացումը:
Հիշեցնենք, որ շատ հիվանդություններ վարակիչ են լինում մինչեւ հիվանդի մոտ ախտանիշների ի հայտ գալը, այդ պատճառով հնարավոր է վարակվել լիովին առողջ տեսք ունեցող մարդուց (որի մոտ հիվանդությունն ի հայտ կգա մի քանի օրից):
2. Մի չարաշահեք ալկոհոլը
Գլխավոր վարակաբանը խորհուրդ չի տալիս նաեւ չարաշահել ալկոհոլային ըմպելիքները ոչ տոնի ընթացքում, ոչ էլ այլ օրերի:
3. Ամեն ինչ մի օրում մի կերեք
Ամանորյա տոնի համար պատրաստված ամեն ինչը միանգամից ուտելը վատ միտք է, կարծում է վարակաբանը: Ոմանք մի երեկոյի ընթացքում տապակած միս են ուտում, վրայից տորթեր, մրգեր, կոմպոտ եւ հյութեր են խմում: Նման շատակերությունը հազիվ թե որեւէ լավ բանի հանգեցնի:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր