Ձեռքերի ոչ թանկարժեք բեկակալները կարող են գիշերը թուլացնել օսթեոարթրիտի ցավը: Տարեց շատ մարդիկ են տառապում օսթեոարթրիտով, ասված է նոր հետազոտության մեջ:

«Դրանք լավ են անդրադառնում օրգանիզմի վրա, անվնաս են, եւ էժան»,- ասում է ռեւմատոլոգ բժիշկ Ֆիոնա Վատտն Օքսֆորդի համալսարանից, որը ղեկավարում է նոր հետազոտությունը: Իր գործընկերների հետ նա պատվերով պատրաստված բեկակալները փորձարկել է լոնդոնյան կլինիկաների հիվանդների վրա, որոնք տառապել են ձեռքերի ցավոտ օսթեոարթրիտով: Թերապեւտները ջերմապլաստիկից բեկակալներ են պատրաստել, որոնք հիվանդները կրել են 3 ամիս:

Հետազոտությանը մասնակցել է 26 հիվանդ, հիմնականում՝ կանայք: Մասնակիցների 74%-ն ասել է, որ բեկակալները կրելուց 3 ամիս հետո ցավը թուլացել է, հայտնում է Newsmax Health-ը:

Վատտն ապշել է՝ առաջընթաց նկատելով նույնիսկ երբ հիվանդները 3 ամսվա ընթացքում դադարել են կրել բեկակալները:

Հիվանդների մեծ մասը (61 %) որոշել է հետազոտությունից հետո բեկակալներ կրել, ինչը «լավ է նույնիսկ ցանկացած վիճակագրությունից», ասում է Վատտը:

Լոս Անջելեսի UCLA բժշկական կենտրոնի գլխավոր վիրաբույժ Փրոսփեր Բենհեյմը Reuters Health-ին հայտնել է, որ իր հիվանդները եւս այդպիսի բեկակալներ են կրել բութ մատերի վրա:

Թե ինչպես են օգնում բեկակալները՝ գիտնականների համար դեռ լիովին պարզ չէ, գրում են հեղինակները:

Բենհեյմը կարծում է, որ դա բորբոքման նվազման հաշվին է լինում: Արթրիտը որպես այդպիսին աճառի բորբոքման եւ կորստի համադրություն է:

«Պարզապես մատը բեկակալի մեջ ավելի հարմար վիճակում է»,- ասում է Բենհեյմը: