Ուզում եք նիհարել, բայց բավարար հզոր դրդիչ ուժ չունե՞ք: Այս մարդկանց լուսանկարներն ու հաջողությունները կարող են լավ օրինակ եւ լրացուցիչ խթան լինել Ձեզ համար, որպեսզի վերջապես սկսեք աշխատել Ձեզ վրա:
1. Մելանի Քիթչեն
Նախկին քաշը՝ 91
Ներկայիս քաշը՝ 60
Տարիքը՝ 37

Ինչպես է նա նիհարել՝ Մելանին, որի հասակը 165 սմ է, կշռել է 91 կգ: Նա չի սիրել լուսանկարվել, քանի որ շատ է ամաչել իր մարմնից: Նրան նիհարել օգնել են առնվազն շաբաթական 3 անգամ երեկոյան երկարատեւ զբոսանքները: Նա նաեւ հրաժարվել է արագ սննդից, իսկ պաղպաղակի փոխարեն սկսել է սառեցված յոգուրտ ուտել: Այդպիսով 11 կիլոգրամով նիհարելով՝ նա սկսել է սպորտով զբաղվել: Հիմա նրա քաշը 60 կգ է, եւ նա այլեւս չի ամաչում լուսանկարվել:
2. Ամանդա Գրին
Նախկին քաշը՝ 75
Ներկայիս քաշը՝ 54.5
Տարիքը՝ 35

Ինչպես է նա նիհարել՝ 160 սմ հասակ ունեցող երկու երեխաների մայր Ամանդան կշռել է 75 կգ: Մի անգամ նա իրեն տեսել է Նոր տարվա լուսանկարում եւ սարսափել: Այդ օրը որոշել է, որ պետք է ինչ-որ բան փոխել: Ամանդան առաջին հերթին հրաժարվել է պատրաստի դեսերտից եւ աղի նախուտեստներից ու սկսել է ավելի գիտակցված սնվել եւ չուտել երբ քաղցած չէ: Նա նաեւ մարզվել է տանը եւ երկու ամսում նիհարել է մոտ 7 կիլոգրամով: Ավելի ուշ մարզումներին ացվելացել են վազքն ու ուժային վարժությունների նոր տեսակներ: Երկու տարում Ամանդան նիհարել է 20 կիլոգրամով: Նրա խոսքով՝ հիմա ինքը կարող է ցանկացած հագուստ կրել եւ դրա մեջ իրեն վստահ զգալ:
3. Քորթնի Շտիրնս
Նախկին քաշը՝ 82.5
Ներկայիս քաշը՝ 59
Տարիքը՝ 26

Ինչպես է նա նիհարել՝ Քորթնին դեռահաս ժամանակ սկսել է գիրանալ հորմոնալ հիվանդության պատճառով. երկու ամսում նա ավելի քան 20 կիլոգրամով գիրացել է, իսկ հետո ոչ մի կերպ չի կարողացել ազատվել այդ քաշից: Քաշը փոխվել է, երբ Քորթնիի հարեւանը՝ պրոֆեսիոնալ բոքսյորը նրան տարել է իր բոքսի դպրոց: Քորթնիին այնտեղ շատ է դուր եկել, եւ նա սկսել է մարզվել: Մարզչի խորհրդով նա վերանայել է իր սննդակարգը՝ սկսելով ավելի շատ բանջարեղեն ու սպիտակուց ուտել, իսկ պաղպաղակը փոխարինել է մրգերով: Մեկ ամսում նա նիհարել է 5 կիլոգրամով, իսկ մինչեւ իր առաջին մրցումները՝ ամբողջ 15 կիլոգրամով: Շուտով նա ամբողջովին թարմացրել է ոչ միայն իր զգեստապահարանը, այլեւ ինքնագնահատականը, որը նախկինում անթույլատրելիորեն ցածր է եղել:
4. Քաթրինա Մաքքլաուդ
Նախկին քաշը՝ 100
Ներկայիս քաշը՝ 61
Տարիքը՝ 32

Ինչպես է նա նիհարել՝ ավագ դասարանում Քաթրինան բուսակեր է դարձել: Սակայն բանջարեղենի եւ նման առողջ սննդի փոխարեն՝ նա արագ յուրացվող ածխաջրեր է օգտագործել եւ սկսել է գիրանալ: Ի վերջո, նրա քաշը դարձել է 100 կգ, այդ քաշը նրան շատ է խանգարել շարժվել եւ նույնիսկ պարզապես քայլել, էլ չասած այն մասին, թե նրա համար որքան դժվար է եղել համապատասխան չափսի հագուստ գտնել: Մի անգամ Քաթրինան սկսել է հաշվել կալորիաները եւ կամաց-կամաց հրաժարվել է սպիտակ հացից ու մակարոնից: Նիհարելով 18 կիլոգրամով՝ նա սկսել է առավոտները վազել: Մեկ տարի անց նա արդեն 61 կգ է եղել՝ ավելի նիհար, քան ավարտելիս:
5. Բրիջեթ Ռաուշենբերգ
Նախկին քաշը՝ 129
Ներկայիս քաշը՝ 71.5
Տարիքը՝ 27

Ինչպես է նա նիհարել՝ Բրիջեթը դպրոցում բավական ակտիվ եւ բարեկազմ է եղել, բայց համալսարանում դադարել է մարզվել եւ պիցցա է սիրել: Մինչեւ համալսարանն ավարտելը նա 36 կիլոգրամով գիրացել է: Սուրբ Վալենտինի օրը նա հանդիպել է իր նախկին ընկերոջը, որից 4 ամիս առաջ էր բաժանվել, քանի որ ինքը պետք է իր կյանքն ու մարմինը կարգի բերեր: Նա տղայի աչքերից հասկացել է, որ վերջին 4 ամսում առաջընթաց չի ունեցել եւ որոշել է, վերջապես, լրջորեն զբաղվել իրենով: Այդ գործում նրան օգնել են մարզասրահը, առավոտյան վազքն ու ավելի առողջ սննդակարգը. նա ամբողջովին հրաժարվել է արագ սննդից, իսկ հյութերի փոխարեն սկսել է սովորական ջուր խմել: Հիմա նա 180 սմ հասակի դեպքում 71.5 կգ է կշռում: Իմիջիայլոց, նախկին ընկերը շուտով նրա ամուսինը կդառնա:






