Միջերկրածովյան դիետան կարող է նվազեցնել դիաբետի զարգացման ռիսկը, հատկապես այն մարդկանց մոտ, որոնց մոտ բարձր է սրտանոթային հիվանդության զարգացման հավանականությունը:
Այս եզրակացությանն են եկել գիտնականները` 5.5 տարվա ընթացքում տարբեր երկրներից ավելի քան 162 000 մարդկանց տվյալները վերլուծելով, հաղորդում է NewsmaxHealth-ը:
Արդյունքները ցույց են տալիս, որ միջերկրածովային՝ ձկնեղենով, ընկույզով, մրգերով եւ բանջարեղեններով հարուստ դիետան, 21% - ով նվազեցնում է շաքարախտի զարգացման հավանականությունը:
Իսկ սրտանոթային հիվանդների մոտ այն նվազեցնում է շաքարախտի առաջանալու հավանականությունը 27 %-ով: Դիաբետի կանխարգելումը հատկապես կարեւոր է այն մարդկանց համար, որոնց մոտ սրտանոթային հիվանդության ռիսկը մեծ է՝ ինչպես ասում են ուսումնասիրության հեղինակները:
«Անկախ տարիքից, սեռից, ռասայից եւ մշակույթից, միջերկրածովային դիետան խոչընդոտում է շաքարախտի զարգացմանը», - ասում է առաջատար գիտաշխատող Դեմոսթենես Պանագիոտակոսը՝ Աթենքի (Հունաստան) Հարոսկոպիո համալսարանի պրոֆեսորը: «Այս դիետան դրական է ազդուն նույնիսկ շաքարախտի բարձր ռիսկային խմբերի վրա, ինչն էլ նշանակում է, որ երբեք ուշ չէ սկսել ճիշտ սնվել»:






