Հետազոտությունները ցույց են տվել, որ Pfizer ընկերության կաթնագեղձի քաղցկեղի դեմ նոր փորձնական դեղամիջոցը գրեթե 2 անգամ երկարեցնում է այն ժամանակաշրջանը, երբ հիվանդներն ապրում են առանց ախտանիշերի խորացման:

Կլինիկական հետազոտությունների երկրորդ փուլում, որին մասնակցում էին կրծքագեղձի քաղցկեղի առավել տարածված տեսակով կանայք, հետազոտողները հայտնաբերել են, որ հիվանդները, որոնց տրվել էր լետրոզոլ հորմոնային դեղամիջոցը Pfizer ընկերության պալբոցիկլիբ դեղամիջոցի հետ համակցված, ապրել են միջինը 20,2 ամիս ավելի, քան այն հիվանդները, որոնք միայն լետրոզոլ են ստացել (10,2 ամիս), հաղորդում է Newmax Health-ը:

Հետազոտողները փորձարկել են հաբերը, որոնք անմիջականորեն ազդում են կանաց մոտ բջիջների տրոհմանը մասնակցող սպիտակուցների վրա՝ հետկլիմաքտերիկ շրջանում՝ կրծքագեղձի քաղցկեղով առանց մետաստազների կամ աննշան մետաստազներով:

«Բուժման կողմնակի ազդեցությունը՝ արյան բջիջների քիչ քանակությունը եւ հոգնածությունը, միանգամայն կառավարելի են»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Ռիչարդ Ֆիննը՝ Լոս-Անջելեսի Քալիֆորնիական համալսարանից: