Նոր հետազոտության մեջ ասվում է, որ հագեցած ճարպերի մեծ քանակություն պարունակող սննդակարգով կանայք կարող են ունենալ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման մեծ վտանգ:

Հետազետողները 11,5 տարվա ընթացքում Եվրոպական 10 երկրներում վերլուծել են 20-70 տարեկան 337 000 կանանց տվյալներ:

Միլանի քաղցկեղի ազգային ինստիտուտի հետազոտող Սաբինա Սիերին խորհուրդ է տալիս. հագեցած ճարպաթթուների կալորիաները չպետք է գերազանցեն մարդու ամենօրյա սննդակարգի կալորիաների 10%-ը:

Հագեցած ճարպաթթուների ամենամեծ քանակություն (օրական 47,5 գ) կերած կանայք 28%-ով ավելի են ենթակա եղել կրծքագեղձի քաղցկեղի վտանգին, համեմատած այն կանանց հետ, ովքեր կերել են հագեցած ճարպերի ամենափոքր քանակությունը (օրական 15,4 գ):

Նոր հետազոտությունը հրապարակված է քաղցկեղի ազգային ինստիտուտի օնլայն ամսագրում: