D վիտամինը կարող է թեթևացնել 2-րդ տիպի շաքարային դիաբետով տառապող կանանց ցավերը եւ ընկճախտը։ Այդպիսին են նոր հետազոտության արդյունքները, որն իրականցվել է Չիկագոյի Լոյոլայի համալսարանում։ Ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են գիտաժողովում։

Հետազոտությանը մասնակցել են մեծ թվով կամավորներ՝ նրանք վեց ամսվա ընթացքում շաբաթական ընդունել են D2 (50000 МЕ)  վիտամինը։ Հետազոտության ավարտին նրանց ցավերը թուլացել են, եւ նրանք հաղթահարել են ընկճախտը։

Հետազոտության սկզբում մասնակից կանանց 61% բողոքել է ոտքերի և ոտնաթաթերի այրող կամ կրակող ցավից (նեյրոպաթիկ ցավ), իսկ 74%–ը հաղորդել են ձեռքերի և ոտքերի թմրելու և ծակծկոցի (սենսորային ցավեր)  մասին: Հավելումը ստանալուց ի վեր երեքից վեց ամսա ընթացքում հիվանդները հաղորդել են սենսորային և  նեյրոպաթիկ ցավերի զգալի թուլացման մասին: