Մանուկների պատվաստման եւ աուտիզմի մեջ ոչ մի կապ չկա, հաստատել են ավստրալացի գիտնականները։ Այս եզրակացութանը նրանք եկել են տարբեր երկրներում բազմաթիվ հետազոտություններ կատարելուց հետո։
Սիդնեյի համալսարանի գիտնականների կողմից՝ մանկական աուտիզմի պատճառները բացահայտելու համար կատարված տասնյակ գիտական հետազոտությունների մեթա-անալիզները վերջնականապես հերքել են այն, որ աուտիզմը կարող է առաջանալ երեխաներին պատվաստելու հետեւանքով։
Գիտնականների առաջին միջազգային ուսումնասիրությունը անցկացվել է ավելի քան 1250 հազար երեխաների, իսկ երկրորդը՝ 9920 երեաների հետազոտությամբ։ Երկու հետազոտությունների արդյունքներն էլ ցույց են տվել, որ ոչ մի վիճակագրական տվյալ չկա, որը կվկայի հաճախակի կատարվող կարմրուկի, խոզուկի, կարմրախտի, դիֆտերիայի եւ կապույտ հազի պատվաստման եւ աուտիզմի զարգացման կամ աուտիկ սպեկտրի խանգարումների միջեւ առկա կապի մասին։ Հենց այս պատվաստանյութերն են մեծ վրդովմունք առաջացրել պատվաստումների ընդդիմախոսների մոտ։






