Բժշկության ամենամեծ գաղտնիքներից մեկը՝ թե ինչու են կանայք կրկնակի ավել տառապում միգրենով, քան տղամարդիկ, իր լուծման ճանապարհին է։

Գլխացավի միջազգային համաժողովի ժամանակ ներկայացված հետազոտությունը ցույց է տվել, որ միգրենով հիվանդ կանանց եւ տղամարդկանց ուղեղը արմատապես տարբեր է։ Տարբերությունն այնքան մեծ է, որ մի շարք գիտնականներ պնդում են, որ կանանց եւ տղամարդկանց միգրենները առանձին, իրարից տարբեր հիվանդություններ են, հաղորդում է Newsmax Health-ը։

Մինչ վերջերս հետազոտողների մեծամասնությունը կարծում էր, որ կանանց մոտ միգրենի տարածվածության պատճառը կանացի հորմոններն են, սակայն նրանց առաջարկած այս տեսությունը չի ապացուցվել։

Բոսթոնի մանկական հիվանդանոցի եւ Հարվարդի բժշկական դպրոցի բժշկական ֆիզիկոս Նազիմ Մալեկին եւ իր գործընկերները որոշել են կատարել միգրենով հիվանդ կանանց եւ տղամարդկանց ուղեղների ՄՌՏ սքանավորում։ Հետազոտողները պարզել են, որ միգրենով հիվանդ կանանց ուղեղի կառուցվածքը արմատապես տարբերվում է միգրենվ հիվանդ տղամարդկանց կամ առողջ մարդկանց ուղեղներից։

Օրինակ, մոխրագույն նյութը իրենց մոտ երկու հատվածներում՝ հետին կղզյակում (որը մասնակցում է ցավի առաջացման գործընթացում) եւ նախասեպում (որը մարդու ինքնազգացողության եւ գիտակցության վայրն է) ավելի խտացված է։

Միգրենով տառապող տղամրդկանց մոտ ցավին ավելի ինտեսնիվ արձագանք է լինում խորանարդաձեւ կորիզում, ուղեղի շրջանում, ինչը համարվում է գլխուղեղի խրախուսման համակարգի մի մաս եւ մեծապես ուսումնասիրվում է թմրամոլության համար անցկացվող հետազոտությունների դեպքում։

Ընդ որում, դեղագործական ընկերությունները պետք է վերջ դնեն միգրենի նոր դեղերի՝ միայն արու կրծողների վրա կատարվող փորձարկումներին։

Մոտ ապագայում կարող են առաջանալ բուժման նոր մեթոդներ՝ հիմնված դոկտոր Մալեկի եւ իր գործընկերների հայտնաբերած տարբերությունների վրա, որոնք հավանական է կմեղմեն երկու սեռի ներկայացուցիչների գլխացավերի նոպաները։