Նելսոն Մանդելայի մահը համաշխարհային հասարակության ուշադրությունը բեւեռեց նրա ազնվական գործունեության վրա որպես իրավապաշտպանի, հեռատես լիդերի եև խաղաղության եւ ազատության պաշտպանի: Բայց առողջապահության բնագավառի փորձագետները ասում են, որ աշխատանքը , որի համար նրան երկար եւ հիացմունքով կհիշեն, հավանաբար նույնպես իր դերն է ունեցել նրա երկարակեցության հարցում:
Դրական տրամադրվածությունը եւ իր երկրի բարեկեցությանն ուղղված աշխատանքն է, որ, հնարավոր է, օգնել է Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահին հաղթահարել իրեն բաժին ընկած ֆիզիկական դժվարություններն ու սթրեսը, ասվում է Live Science կայքում տեղադրված մահախոսականում:
Նախկին հարավաֆրիկյան լիդերը, ով երկրի նախագահն է եղել 1991- 1997թվականների ընթացքում, եւ վերջ է դրել ապարտեիդին, մահացավ դեկտեմբերի 4-ին 95-ամյա հասակում, երկարատեւ շնչական (ռեսպիրատոր) հիվանդությունից հետո:
Չնայած իր կյանքի բոլոր դժվարություններին եւ բանտում անցկացված 27 տարիներին, Մանդելան կարողացավ ապրել երկար ու առողջ կյանք, եւ միշտ դրական տրամադրվածություն ուներ: Բնականաբար ժառանգականությունը եւ ուրիշ գործոնները, այդ թվում նաեւ կյանքի որակը, նույնպես նպաստում են երկարակեցությանը:
Օրինակ 2010 թվակաին 100 տարեկան եւ ավելի բարձր տարիքի մարդկանց շնջանում իրականացված հետազոտությունը ցույց տվեց, որ գենետիկ մարկերների որոշ համակցումներ կարող են հստակ կանխատեսել, կկարողանա արդյոք այդ մարդը ապրել մինչեւ խոր ծերություն: Սիցիլիայում իրականացված մեկ այլ հետազոտություն ցույց տվեց, որ մինչեւ 100 տարեկանն ապրած մարդկանց մեծամասնությունը ունեցել է մրգերով, բանջարեղենով եւ սննդարար նյութերով հարուստ միջերկրածովային դսննդակարգ, որնը քիչ կարմիր միս եւ ռաֆինացված ածխաջրեր է պարոնակում: Նաեւ մեկ այլ հետազոտություն, որն իրականացրել է Պերդյու համալսարանը, ցույց տվեց, որ 70-ից բարձր տարիք ունեցողները, ովքեր ներգրավված էին կամավորական աշխատանքներրի մեջ, իրենց հասակակիցներից ավելի երկար էին ապրում:
«Ենթադրություններից մեկն այս դեպքում այն է, որ ուրիշների համար, մյուսների հետ եւ ոայլոց անունից արված աշխատանքը ազնվական է, եւ, հնարավոր է, դրական է ազդում առողջության վրա»,- հայտարարեց Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Վիկկի Մեյսը:






