Շագանակագեղձի բուժման համար նախատեսված դեղամիջոցը՝ գոզերելինը նույնքան ազդեցիկ է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ երիտասարդ կանանց մոտ առաջացող վաղ դաշտանադադարի եւ վերարտադրողական խնդիրների (քիմիաթերապիայի կողմանկի հետեանք) բուժման համար, հաղորդում է Medical Daily-ն։

Կանայք, ովքեր ընդունել են դեղորայքը, ավելի քիչ էստրոգեն են կորցրել եւ նրանց մոտ հղիանալու եւ ավելի երկար ապրելու մեծ հավանականություն է նկատվել։ «Մենք պարզել ենք, որ վաղ դաշտանադադարի եւ դրա հետ կապված այլ ախտանշանները նվազեցնելուց բացի, գոզերելինը բացարձակ անվնաս է եւ կարող է երկարացնել կանանց կյանքի տեւողությունը»,-ասել է հետազոտության ղեկավար Քեթի Ալբանը մամլո հաղորդագրության մեջ։

Հետազոտությանը մասնակցել են կրծքագեղձի քաղցկեղի վաղ փուլում գտնվող 131 մարդ, ում բուժել են ավանդական քիմիաթերապիայի միջոցով եւ 126 հիվանդ, ում բուժել են քիմիաթերապիայի եւ գոզերելինի համադրությամբ։

Երկու տարի անց փորձնական դեղամիջոցով բուժված կանայք ավելի քիչ հակված են եղել վաղ դաշտանադադարի առաջացմանը կամ FSH հորմոնի մակարդակի բարձրացմանը (FSH վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրների գլխավոր ցուցիչն է)։ Նույն կերպ, գոզերելին ընդունած կանանց մոտ հղիությունների թիվը կրկնակի ավել է եղել։

Ստացված արդյուքները ներկայացվել են Ամերիկյան Կլինիկական ուռուցքաբանութան միության ամենամյա համաժողովի ժամանակ։