Ֆրանսիական Poly Implant Prothese (Poly Implant Prothese (PIP)) ընկերության հիմնդաիր՝ 74-ամյա Ժան Կլոդ Մասը Մարսելյան քրեական դատարանի կողմից դատապարտվեց չորս տարվա ազատազրկման՝ ամբողջ աշխարհում 300000 կնոջ վաճառած ոչ ստանդարտ սիլիկոնային իմպլանտների համար:
Ընկերությունը փակվել էր 2010 թվականին իսկ նրա իմպլանտները հեռացվել էին շուկայից ան բանից հետո, երբ ոստիկանությունը հայտնաբերեց արտադրական սիլիկոնով փաթեթները հարավային Ֆրանսիայի PIP տարածքից դուրս։
Մասին, ծանրացուցիչ հանգամանքներով խաբեւության համար դատապարտելուց բացի պարտադրեցին նաեւ վճարել 75000 եվրո ($ 103 000) տուգանք: Նրա դատապաշտպան Իվ Հադդադը հայտարարեց, որ բողոքարկելու է վճիռը:
Չորս այլ ղեկավարներ, այդ թվում ֆինանասական գծով տնօրենը, դատապարտվեցին մեկ ու կես տարուց մինչեւ չորս տարի ազատազրկման, իսկ մյուսները՝ տուգանքի, տեղեկացնում է Fox News-ը։
Մասը խոստովանեց, որ օգտագործել է վերահսկող օրգանների կողմից չհաստատված սիլիկոն, բայց պնդում է, որ 1991 թվականից ընկերության կողմից օգտագործվող գելը թունավոր չի եղել:






