Ստացվել է նոր դեղամիջոց կրծքագեղձի քաղցկեղի դեմ՝ Անաստրոզոլ։ Դեղորայքի հետազոտությունը իրականացվում է մարդկանց փոքր խմբերի շրջանում՝ արդյուքները գնահատելու առաջատար վերլուծական մեթոդների կիրառությամբ։
Հետազոտությունը ցույց է տալիս, որ Անաստրոզոլը 53 %- ով նվազեցնում է կրծքագեղձի քազղկեղի առաջացումը, ասում են հետազոտողները:
I-SPY 2 կոչվող հետազոտությունը կրծքագեղձի քաղցկեղով կանանց մի մասին նշանակում է նոր փորձարարական դեղամիջոցներ կամ դեղամիջոցների համակցումներ, որից հետո իրականացվում է վիրահատական միջամտություն՝ դեղամիջոցի արդյունքը գնահատելու համար, հաղորդում է CBS News-ը:
Յուրաքանչյուր հիվանդի արդյունքները վերլուծվում են, կիրառելով առաջատար վիճակագրական մեթոդներ՝ հաշավարկելու համար դեղամիջոցի արդյունաբերությունը կնոջ վիճակից կախված:
Երբ դեղամիջոցի բարձր արդյունավետության վերաբերյալ բավարար քանակությամբ ապացույցներ են հավաքվում, «դեղամիջոցն անցնում է թեստավորման եզրափակիչ փուլ»:
Սան Ֆրանցիսկոյի Կալիֆորնիայի համալսարանի բժիշկ Հոուպ Ռուգոն ներկայացրեց փորձարկված յոթ դեղամիջոցներից մեկի ՝Վելիպարիբայի արդյունքները: Այն PARP պաշարիչների նոր սերնդի փորձարարական դեղամիջոց է, որը հայտնաբերում եւ ճնշում է քաղցկեղային բջջի ֆերմենտը:
I-SPY 2 թեստավորումը ենթադրում է, որ սովորական քիմիոթերապիային Վերալիբ եւ Կարբոպլատին դեղամիջոցիների գումարումը մինչեւ վիրահատական միջամտությունը լավացնում է «եռակի բացասական» (ուռուցքներ, որոնք չեն սնվում Հերցեպտին դեղամիջոցի միջոցով հայտաբերվող էստրոգենով, պրոգեստերոնով կամ գենով) կրծքագեղձի քաղցկեղով տառապող կանանց արդյունքները:
Կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 20%-ը պատկանում է այս տիպին, եւ սա քաղցկեղի առավել տարածված տեսակըն է երիտասարդ կանանց, սեւամորթների եւ լատինոամերիկացիների, եւ կրծքագեղձի քաղցկեղի գենի որոշակի մուտացիայով կանանց մոտ:
Հետազոտողները կարողացան գնահատել դեղամիջոցի արդյունքները վեց ամիսների ընթացքում 71 կնոջ վրա իրականցված թեստավորումից հետո: Նրանք հաշվարկեցին, որ վերջնական պատասխանի համար անհրաժեշտ է քաղցկեղի եռակի բացասական պատասխանով ընդամենը 300 կին, որոնց շրջանում դեղամիջոցն ունի 90% հաջողության հավանականություն: Եթե ներգրավվում են քաղցկեղի այլ տեսակներով կանայք, ապա հավանականությունը նվազում է 55%-ով:






