Հետազոտությամբ պարզվել է, որ չիլի պղպեղը կծու բաղադրիչը՝ կապսաիցինը, կոլորեկտալ քաղցկեղի առաջացման հավանականությունը նվազեցնելու ներուժ ունի: Լաբորատոր մկների վրա իրականացված փորձարկումների արդյունքներն այն մասին են վկայում, որ միացությունը TRPV1 ցավային ռեցեպտորը ակտիվացնելու հնարավորություն է ընձեռում, ինչը, Քալիֆորնիայի համալսարանը ներկայացնող փորձագետներից մեկի՝ դոկտոր Էյալ Ռազի համոզմամբ, ստամոքսաաղիքային համակարգում ուռուցքների աճն արգելակող պայման է հանդիսանում:

TRPV1-ն առաջին անգամ սենսորային նեյրոններում է հայտնաբերվել: Այն բջիջները ջերմայից ազդեցություններից, բարձր թթվայնությունից եւ արտաքին միջավայրից օրգանիզմ ներթափանցած քիմիական միացություններից պաշտպանելու հատկություն ունի: Ռեցեպտորի ազդեցությամբ աղիների էպիթելային բջիջները եւս, աճի մակամաշկային գործոնի խթանմամբ, առավել վառ արտահայտվելու հնարավորություն են ստանում, հաղոդում է Medical News Today-ը:

Ռեցեպտորի ազդանշանային ակտիվության խախտման պարագայում բջիջների աճի մեխանիզմը վերահսկողությունից դուրս է գալիս, ինչը կարող է քաղցկեղի առաջացման հանգեցնել: Ասել է, թե՝ աճի մակամաշկային գործոնի վրա TRPV1-ի ազդեցությամբ հնարավոր է ուռուցքների առաջացման հավանականության նշանակալի նվազեցման հասնել:

Լաբորատոր փորձարկումների արդյունքում պարզվել է, որ կապսաիցինը ոչ միայն TRPV1 ցավային ռեցեպտորն ակտիվացնելու եւ ուռուցքների առաջազման հավանականությունը նվազեցնելու, այլ նաեւ՝ կենդանիների կյանքի տեւողությունը 30 տոկոսով երկարաձգելու հատկություն ունի: