Լիբերիայումս ԱՄՆ եւս մեկի քաղաքացի՝ NBC հեռուստաալիքի արտահաստիքային աշխատակից է Էբոլա հեմոռագիկ տենդով վարակվել:

Հեռուստաալիքի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության համաձայն, խոսքը 33-ամյա օպերատորի մասին է, ով Լիբերիայի մայրաքաղաքում է NBC-ի արտահաստիքային անձնակազմի շարքերը լրացրել: Մահացու վտանգավոր վիրուսով վարակված աշխատակցի անունը, հոր վկայությամբ, Աշոկա Մուկպո (Ashoka Mukpo) է:

Ներկայումս տղամարդը հայրենիք է վերադառնում՝ բուժման համար: NBC News-ի նախագահ Դեբորա Թըրնեսը (Deborah Turness) հայտարարել է, որ հեռուստաալիքի՝ Լիբերիայում գործող ողջ անձնակազմը եւս ԱՄՆ կվերադառնա՝ 21 օր տեւողությամբ կարանտին անցնելու նպատակով:

Վարակված օպերատորը Լիբերիայում 3 տարի է աշխատել: Հոկտեմբերի 1-ին տղամարդու մոտ հեմոռագիկ տենդին հատուկ ախտանշաններ են ի հայտ եկել: Կարճ ժամանակ անց Էբոլա վիրուսով վարակման վարկածը հետազոտությամբ հաստատում է գտել: Դեբորա Թըրնեսի հաղորդմամբ, հեռուստաալիքի՝ Լիբերիայում գործող աշխատակիցներից որեւէ այլ մեկի մոտ հիվանդության ախտանշաններ չեն նկատվում: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին ԱՄՆ-ում Էբոլա հեմոռագիկ տենդով ախտորոշման առաջին դեպքն է գրանցվել: