Մադրիդի քաղաքային վարչակազմը մահացու հիվանդ հոգեւորական Մանուել Գարսիա Վիեխոյի խնամքն իրականացնելիս Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված 44-ամյա բուժքրոջ շանը էվթանազիայի ենթարկելու մասին որոշում է կայացրել: Նպատակը մեկն է՝ հիվանդության տարածման հավանականությունը նվազագույնի հասցնել. պաշտոնական մեկնաբանության մեջ նշվում է, որ, գիտական տվյալների վկայությամբ, շունը եւս կարող է մահացու վտանգավոր վիրուսը մարդուն փոխանցել: 

Reuters գործակալության հաղորդմամբ, հոսպիտալացված բուժքրոջ ազգականները բողոք են հայտնել՝ վերոհիշյալ որոշման դեմ եւ կենդանու կյանքը փրկելու՝ երկրի կառավարության ուղղված միջնորդագիր ներկացրել: Նրանք առաջարկում են շանը կարանտինի հանձնել:

«Միգուցե որոշեն ի՞նձ էլ զոհաբերել», - վրդովվել է իսպանուհու ամուսինը, ով եւս ներկայումս կարանտինի մեջ է գտնվում:

Ամեն դեպքում, կենդանու ճակատագիրը պետք է դատարանը որոշի: