Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարարության հաղորդմամբ, երկրում էբոլա վիրուսով հրահրվող հիվանդությամբ վարակման կասկածով հոսպիտալացման առաջին դեպքն է գրանցվել:
Հիվանդանոց տեղափոխված 45-ամյա տղամարդը վերջին երկու ամիսներին, ճապոնական ԶԼՄ-ներից մեկի թղթակցի կարգավիճակով, Լիբերիայում է բնակվել, այնուհետեւ էլ, Բելգիան եւ Մեծ Բրիտանիան հատող տարանցիկ չվերթների միջոցով, Տոկիայի Հանեդա օդանավակայան ժամանել, որտեղ էլ բարձր ջերմաստիճանի հետ կապված իր անհանգստությունն է ներկայացրել եւ անմիջապես մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկը տեղափոխվել: Վիրուսի առկայության ստագումանը միտված հետազոտության արդյունքները հոկտեմբերի 28-ի առավոտյան հայտնի կդառնան:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի եւ բարեկեցության նախարար Յասուխիսա Սիոձակին երկրին բնակիչներին խուճապի չմատնվելու կոչ է հղել՝ խոստովանելով, որ հիվանդին Տոկիո տեղափոխած օդանավի բոլոր ուղեւորները «պետք է պատրաստ լինեն՝ որոշ միջոցառումների»:
Թեեւ Ճապոնիայում մինչ այժմ հեմոռագիկ տենդով ախտահարման ոչ մի դեպք չի գրանցվել, վերջին շաբաթներին՝ Եվրոպայի մի շարք երկրներում եւ ԱՄՆ-ում հիվանդությամբ վարակման առաջին դեպքերի բացահայտմանը զուգընթաց, երկրում վիրուսի տարածման հետ կապված մտահոգությունների ալիք է բարձրացել:






