Կանանց ձգումներն ավելի դժվար են տրվում, քանի որ նրանց վերին վերջույթներում ավելի քիչ մկանային զանգված կա, հայտնել է Թիմ Հյուիթը՝ Օհայոյի նահանգի Վեկսների համալսարանի սպորտային բժշկության հետազոտական բաժնի տնօրենը: Մագնիսոռեզոնանսային տոմոգրաֆիան՝ ՄՌՏ, ցույց է տվել, որ կանանց վերին վերջույթների մկանային զանգվածը 40%-ով ավելի քիչ է քան տղամարդկանցը, ասել է Հյուիթը:
Մյուս կողմից կանանց մարմնի ստորին հատվածի մկանայաին զանգվածը մոտ է տղամարդկայինին: Ինչպես նաեւ կանայք տղամարդկանցից ավելի դիմացկուն են, հաղորդում է Fox News-ը:
«Կանայք իրենց ֆիզիկական առավելություններն ունեն, բայց աչքի ընկնող տարբերությունը մկանների ուժի մեջ է, հատկապես վերին վերջույթներում»,- ասաց Հյուիթը:
Իհարկե ցանկացած մարդ յուրահատուկ է, եւ կան կանայք, ովքեր կարող են բազմաթիվ ձգումներ կատարել:
Մի նավաստի կին ասել է, որ անցյալ տարի նա հազիվ կարողանում էր մեկ ձգում կատարել, իսկ հիմա հեշտությամբ կատարում է ութը, եւ իր առաջ նպատակ է դրել կատարել 12-ը:
Անցյալ տարի երեք կին հաջողությամբ ավարտել են ԱՄՆ ծովային հետեւակի դասընթացները, որոնք համարվում են ամենաբարդը ամերիկյան ռազմական դասընթացների շարքում:






