Տոներից հետո մենք բոլորս ուզում ենք սկսել սնվել առողջ մթերքներով: Բայց երբեմն մենք շատ ենք կենտրոնացնում ուշադրությունը ՝ հաշվելով սպիտակուցների եւ բջջանքի գրամները կամ կենտրոնանում ենք կոնկրետ սննդամթերքների վրա: Հեշտ (եւ ավելի հաճելի է) ձեր ճաշատեսակենրին եւ նախուտեստին ավելի շատ գույներ հաղորդել:
Ֆրենսիս Լարգեման Ռոտը դիետոլոգ է, ինչպես նաեւ առողջապահության ընդունված փորձագետ եւ «Գունավոր դիետա» գրքի հեղինակ: Գիրքը համով, առողջ բաղադրատոմսեր է առաջարկում ձեր եւ ձեր ընտանիքի համար՝ գունավոր ճաշատեսակներ ավելացրեք ձեր սեղանին: Մրգերն ու բանջարեղենը պարունակում են միացություններ, որոնք նվազեցնում են սրտային հիվանդությունների եւ ինսուլտի, քաղցկեղի որոշ տեսակների, քրոնիկ շնչառական հիվանդությունների, շաքարախտի եւ ճարպակալման ռիսկը:
Fox News-ը ներկայացնում է գունավոր դիետայի ձեռնարկը եւ յուրաքանչյուր գունային ընտանիքի առավելությունները.
Կարմիր
Այս մեծ եւ գեղեցիկ մրգերի եւ բաջարեղենի ընտանիքը ոչ միայն շատ գրավիչ է, այլ նաեւ սննդարար է եւ սրտի համար օգտակար նյութեր է պարունակում: Կարմիր ընտանիքի շատ ներկայացուցիչներ պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ՝ վիտամին C, կալիում եւ բջջանք:
Սննդամթերքներն են՝ տանձ, մալինա, ելակ, ձմերուկ, լոլիկ, բազուկ, կարմիր պղպեղ, խավարծիլ, լոռամիրգ, մասուր, կարմիր խնձոր, կարմիր սոխ:
Նարնջագույն
Նարնջագույն ընտանիքը պարունակում է բետա- կարոտին: Օրգանիզմում այն վերափոխվում է վիտամին A-ի, որն անհրաժեշտ է մաշկի եւ աչքերի, ինչպես նաեւ առողջ իմունային եւ վերարտադրողական համակարգի համար:
Սննդամթերքներ. Դդում, նարնջագույն պղպեղ,քաղցր կարտոֆիլ, ընկույզ, մանգո, նարինջ, ծիրան, դեղձ, սեխ, գազար:
Դեղին
Այս արեւային խումբը պարունակում է հակաօքսիդանտներով հարուստ նյութեր, որոնք օգնում են պայքարել քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաեւ քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների դեմ:
Սննդամթերքներ. դեղին ճակնդեղ, դեղին թուզ, կիտրոն, դեղին բուլղարական պղպեղ:
Կանաչ
Կանաչը մայր բնության սիրելի գույնն է: Կանաչ ընտանիքի մեծամասնությունը նպաստում է նիհարելուն, մեկ բաժակը պարունակում է 50-ից քիչ կալորիա, այնպես որ իմաստ ունի դրանցով լցնել ձեր ամանը: Նրանք նաեւ պարունակում են երկարակեցության համար հակաօքսիդանտներ: Շատ կանաչ բանջարեղեններ բուսակերների համար երկաթի, ինչպես նաեւ վիտամին B՝ ֆոլաթթվի, աղբյուր են, որն անհրաժեշտ է առողջ հղիության համար:
Սննդամթերքներ. Կիվի, ավոկադո, բրոկոլի, վարունգ, սպանաղ, կաղամբ, սամիթ, բրյուսելյան կաղամբ, ծնեբեկ, ոլոռ, մանանեխի կանաչի, լայմ, կրեսս-սալաթ:
Կապույտ, ինդիգո եւ մանուշակագույն
Սննդամթերքի այս ընտանիքը ապահովում է անտոցիանի մեծ քանակություն՝ հակաօքսիդանտ, որը պայքարում է բորբոքման հետ եւ կարող է նվազեցնել սրտային հիվանդությունների եւ քաղցկեղի ռիսկը: Եվ այս հիասքանչ ընտանիքի որոշ ներկայացուցիչներ, կարող են նաեւ օգնել պահպանել ձեր հիշողությունը եւ բարձրացնել մտավոր ունակությունները:
Սննդամթերքներ՝ մանուշակագույն կաղամբ, մորի, սեւ հաղարճ, սմբուկ, սեւ սալոր, թուզ, մանուշակագույն կարտոֆիլ, խաղող, մանուշակագույն գազար:
Սեւ
Բջջանքով եւ հակաօքսիդանտներով հարուստ այս ամբողջական հացահատիկները, լոբին, մրգերը, սունկը, սերմերը սննդին հագեցած համ են ավելացնում եւ նվազեցնում են շաքարախտի եւ սրտային հիվանդությունների ռիսկը: Բացի այդ, այս խմբում է բոլորի կողմից սիրված շոկոլադը:
Սննդամթերք. Կոկոս, սունկ, ձիթապտուղ, շոկոլադ, չիայի սերմ, կանեփի սերմ, գարի, վուշի սերմ, սեւ բրինձ, սեւ լոբի:






