Եվրոպական միությունը մտադիր է միջազգային գիտաժողով անցկացնել Էբոլա վիրուսի տարածման դեմ պայքարի վերաբերյալ: Այս մասին հաղորդել է ԵՄ-ի համակարգող Քրիստոս Ստիլիանիդիսը գերմանական Die Welt-ին տրված հարցազրույցում:

«Ես որոշել եմ 2015 թ. առաջին ամիսների ընթացքում միջազգային գիտաժողով հրավիրել վիրուսի համաճարակի դեմ պայքարի վերաբերյալ»,-ասել է քաղաքագետը: Գիտաժողովին կքննարկեն հատուկ միջոցները եւ երկարաժամկետ ռազմավարություն կմշակեն, որպեսզի կանխեն հիվանդության տարածումը: Այս մասին հաղորդում է BFM.ru-ն:

ԵՄ-ի համակարգողը Եվրամիությանը կոչ է արել ավելի մեծ թվով բժշկական անձնակազմ տրամադրել եւ մեծացնել համաճարակից տուժած Արեւմտյան Աֆրիկայի երկրների ֆինանսավորումը: Ստիլիանիդիսը կարծում է, որ Էբոլա վիրուսի դեմ պայքարում հասել են կրիտիկական կետի. 2014 թ. մահացու վիրուսի հարուցած հիվանդությունից մահացել է 375 բուժաշխատող:

 Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի տվյալներով Էբոլա վիրուսից մահացածների թիվը գրեթե 8 հազար մարդ է կազմում, ավելի քան 20 հազարն էլ վարակվել է վտանգավոր հիվանդությամբ: