Ռուսաստանում Էբոլա տենդի կասկածանքով 40 հիվանդ է հետազոտվել: Բոլոր դեպքերում ախտորոշումը չի հաստատվել: Այս մասին հայտնել է ՌԴ Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության Դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան:

 «Դիտարկման ամբողջ ժամանակահատվածում վարակիչ հիվանդության ախտանշաններով մոտ 40 մարդ է հոսպիտալացվել եւ հետազոտվել Էբոլա տենդի կասկածանքով: Բոլոր արդյունքները բացասական են. Բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկված են»,- ասել է Ռուսաստանի  գլխավոր վարակաբանը:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», երկրում գործում է Էբոլայի բռնկման երկրներից ժամանած ուղեւորների մոնիտորինգի ծրագիր: 52  սուբյեկտներում կատարված դիտարկման ամբողջ ժամանակահատվածում Ռուսաստան է ժամանել այդպիսի 4,5 հազար մարդ:

Արեւմտյան Աֆրիկայում  Էբոլա տենդի համաճարակն սկսվել է Գվինեայում 2014 թ. փետրվարին: Հունվարի 16-ի տվյալներով Գվինեայում, Լիբերիայում եւ Սիերա Լեոնեում Էբոլա տենդի մահացու վիրուսից մահացածների քանակը 8468 մարդ է կազմել, վարակվել է 21 373 հազար մարդ: