Հոգեթերապեւտի հետ աշխատանքը երաժշտական տեսահոլովակի ստեղծման վրա կարող է օգնել քաղցկեղով հիվանդներին իրենց ավելի լավ զգալ, ասվում է նոր հետազոտության մեջ:
Հետազոտողներն ուսումնասիրել են 11-24 տարեկան 113 երիտասարդ մարդկանց, ովքեր քաղցկեղի դեմ բուժում են ստանում ցողունային բջիջների ներերակային ինֆուզիայի միջոցով: Նրանց մեծամասնությունը հիվանդ է սպիտակարյունությունով կամ լիմֆոմայով:
Ինֆուզիայի նախապատրաստումը ուղղակի ուժասպառ է անում: Սկզբից հիվանդներին կատարում են քիմիոթերապիա կամ ճառագայթում՝ քաղցկեղային բջիջներից ազատվելու համար: Այս միջամտությունների ընթացքում հիվանդի իմունային համակարգը սաստիկ թուլանում է, եւ հաճախ նրանք շաբաթներով պառկում են հիվանդանոցում սրտխառնոցի եւ բերանի խոռոչի խոցերի պատճառով, տեղեկացնում է Fox News-ը։
Բոլոր հիվանդները հետազոտության ընթացքում հիվանդանոցում գտնվելու ժամանակ շաբաթական երեք անգամ հանիպել են երաժշտական թերապեւտի հետ: Նրանց մի մասը թերապեւտների հետ աշխատել է երաժշտական տեսահոլովակների ստեղծման, բառեր գրելու եւ երքերի ձայնագրության վրա, իսկ մյուսը ՝աուդիոգրքեր է լսել:
Հետազոտության ավարտին երժշտական տեսահոլովակների խմբի երիտասարդները իրենց տեսահոլովակի պրեմիերային են հրավիրել իրենց հարազատներին եւ ընկերներին:
Հետազոտողները բացահայտել են, որ տեսահոլովակի ստեղծումից անմիջապես հետո երիտասարդներն ավելի դրական կերպով են հաղթահարում քաղցկեղը, քան աուդիագրքեր լսողները: Բուժումից մի քանի ամիս անց, նրանք մեծ օգնություն են զգացել բժիշկների, ընկերների եւ ընտանիքի կողմից եւ հաղորդել են ընտանեկան միջավայրի բարելավման մասին:
Մանկական հիվանդանոցներում երաժշտական թերապիան վերջերս ավելի հաճախ է դիտարկվում որպես ստանդարտ թերապիայի մաս:






