• Latest news

2014թ հուլիսից ամբուլատոր բժիշկների աշխատավարձը կբարձրանա

13 փետրվարի, 2014  16:26

2014 թվականի ամբուլատոր բուժհաստատություններում ( պոլիկլինիկաներում) միջին աշխատավարձը կազմելու է 160 հազար դրամ ( նախկին 100-110 հազար դրամի փոխարեն):  Այս մասնին NEWS.am Medicine –ին հայտնեց Հայաստանի առողջապահության նախարարության  Առողջապահության պետական գործակալության ղեկավար Սարո Ծատուրյանը:

Ընդ որում, հավելավճարները հաշվարկվում են օրենսդրության  համաձայն. աշխատանքի վնասակար պայմանների , բարձր լեռնային պայմանների,  հիվանդների հավելյալ քանակի,  ցուցաբերած բուժօգնության որակի եւ այլնի համար:  Այս ամենը հաշվի առնելով աշխատավարձը կարող է բարձրանալ մինչեւ 170-180  հազարդ դրամ:

«Փաստացի , այսօր բժշկի աշխատավարձը Երեւանում եւ մարզերում տարբերվում է,- ասում է Սարո Ծատուրյանը,-  շրջաններում բժիշկը սովորաբար ավելի շատ հիվանդներ է սպասարկում, քանի որ հաճախ նա  մոտակա գյուղերի միակ բժիշկն է լինում: Բացի այդ, բժիշկները փաստացիորեն հանդիսանում են նաեւ բուժհաստատությունների տնօրեններ:  Նրանց աշխատավարձն այսօր տատանվում է 250-300 դրամի սահամններում։  Քաղաքում,  քանի որ պոլիկլինիկաները հաճախ հավելյալ կադրեր են ունենում, մեկ դրույքը կիսվում է երկու-չորս բժշկի վրա, եւ (իրական, փաստացի) աշխատավարձը կարող է ավելի ցածր լինել:  Դա կախված է առաջին հերթին սպասարկվող բնակչության քանակից:  Քանի որ պետության կողմից առաջնային օղակի ֆինանսավորման հիմնական  սկզբունքը  հիմնված է  բնակչության քանակի հաշվարկի վրա»:

Սարո Ծատուրյանի խոսքով,  հաշվարկների ժամանակ բյուջեի մեջ ներդրվում  է աշխատավարձի միջին հաշվարկային մեծությունը ենթադրող միջին ցուցանիշը:  Սպասարկվող բնակչության  քանակի ցանկացած դեպի վեր կամ վար  շեղումների դեպքում, համապատասխանաբար աշխատավարձը փոխվելու է:

Այս փոփոխությունները, հավանաբար, տեղի կունենան այն բանի հաշվին, որ  պոլիկլինիկաների որոշ ծառայություններ դառնալու են վճարովի, ինչի մասին արդեն հայտնել է առողջապահության նախարարությունը

Այսպիսով,  վերջին հույսը , որը թույլ է տալիս գների անվերջ բարձրացումից տանջված բնակչությանը պահել առողջությունը նվազագույն հսկողության տակ, ամենայն հավանականությամբ, կմարի...

Միգուցե այս դեպքում էլ նախարարությունը ինտենսիվորեն փորձում է կոռուպցիոն դաշտից հանել հերթական միլիոնը, ինչպես ուռուցքաբանական հիվանդությունների դեպքում, պետպատվերի համար նրանց հերթագրելո՞վ:  Լավ է, եթե ամբուլատոր հիվանդների  վերջին գումարները  իրոք գնան պոլիկլինիկայի բժիշկների աշխատավարձի բարձրացման վրա:  Գոնե սովորական մահկանացուներից ինչ-որ մեկը այս երկրում կսկի ավելի լավ ապրել... Բայց հիշում եմ՝   բուհերում վարձերի  զգալի բարձրացումների ժամանակ դասախոսների աշխատավարձի վրա դա այնքան աննշան կերպով անդրադարձավ...

Յանա Ավչիյան

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել