Նյու Յորքի Ռոքֆելլերի համալսարանի ամերիկացի կենսաբանները մարդկային սաղմի վաղ զարգացման նոր կողմեր են հայտնաբերել:
Հետազոտության ընթացքում գիտնականներին հաջողվել է 13 օր շարունակ արհեստական պայմաններում պահպանել սաղմի կյանքը, ինչը 4 օրով ավելի է, քան նախորդ ռեկորդը` 9 օր: Արդյունքում գիտնականներին հաջողվել է լրացուցիչ տեղեկություններ ստանալ մարդու զարգացման վաղ շրջանի մասին, ինչպես նաեւ անհաջող հղիության որոշ հնարավոր պատճառների: Գիտնականները նաեւ բջիջների առանձնահատուկ խումբ են հայտնաբերել, որն ի հայտ է գալիս սաղմի զարգացման 10-րդ օրը եւ անհետանում է արդեն 12- րդին:
Կապված այն բանի հետ, որ աշխարհի շատ երկրներում 14 օրականից մեծ սաղմերի վրա փորձարկումներն արգելված են, որոշվել է փորձարկումն ընդհատել, սակայն բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ գիտնականները կկարողանան սաղմի կյանքը պահպանել երկու շաբաթից ավելի: Սակայն դա ինչպես էթիկական, այնպես էլ տեխնոլոգիական բնույթի հարցեր է առաջ քաշում, չէ որ 14 օրականից մեծ սաղմերն արդեն կարիք ունեն մորից ստացվող` գիտնականներին առայժմ անհայտ հորմոնների խառնուրդի եւ սննդանյութերի:
Շատ կենդանիների մոտ սաղմերի զարգացման փուլերն արդեն բավականին լավ ուսումնասիրված են, սակայն մարդու դեպքում ամեն ինչ այլ է:
Ծնելիության ինդուստրիան եւս կարող է օգուտ քաղել անցկացվող հետազոտություններից: Նյու Յորքում Մարդու վերարտադրության եւ արհեստական բեղմնավորման կենտրոնի ղեկավար Նորբերտ Գլեյհերը նշում է, որ սաղմերի մոտ 50 տոկոսը, որոնք ներդրվում են կանանց արգանդում, չեն ապրում: Փորձանոթում հետազոտությունները գիտնականներին կարող են օգնել հասկանալ, թե ինչն է սխալ, որպեսզի մեծացնեն սաղմի գոյատեւման կարողությունը:
Հետազոտության արդյունքների մասին ասված է բրիտանական The Nature ամսագրի հրապարակման մեջ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր