• Latest news

Օմեգա-3 ճարպաթթուները օգտակար են աղիների առողջության համար. հետազոտություն

14 սեպտեմբերի, 2017  16:55

Գիտնականները վաղուց խոսում են այն մասին, որ յուղոտ ձկները, օմեգա-3 ճարպաթթուների պարունակության շնորհիվ, պաշտպանում են աղիների այնպիսի հիվանդություններից, ինչպիսին Կրոնի հիվանդությունն է: Այժմ Լոնդոնի Թագավորական քոլեջի եւ Նոթինգեմի համալսարանի գիտնականները հետազոտություններով ապացուցել են, որ օմեգա-3 ճարպաթթուները  բարենպաստ  են ազդում աղիների վրա:

Մասնագետները գնահատել են աղիների միկրոֆլորայի  կազմը 876 կանանց մոտ եւ որոշել են սննդանյութերի քանակը արյան շիճուկի մեջ: Հետազոտության մասնակիցները պատասխանել են նաեւ իրենց սննդակարգի վերաբերյալ հարցերին:  Սննդակարգում ավելի շատ օմեգա-3 ճարպաթթուներ ընդգրկող մասնակիցները ունեցել են աղիների ավելի բազմազան միկրոֆլորա: Հետազոտողները պարզել են նաեւ, որ այդ մասնակիցների աղիներում ավելի շատ կան մանրէ ներ, որոնք  իջեցնում են բորբոքումների  եւ ճարպակալման ռիսկը: Սակայ, ամենալավ արդյունքներն այն մասնակիցների մոտ էին, որոնք բացի օմեգա-3 ճարպաթթուներից օգտագործում էին մեծ քանակությամբ բուսական բջջանյութ եւ պրոբիոտիկներ:

Օմեգա-3 ճարպաթթուներով հարուստ են սկումբրիան, ընկույզը, չիայի սերմերը եւ շատ այլ մթերքներ:  Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ օմեգա-3 ճարպաթթուները  ունեն նաեւ հակաուռուցքային հատկություն։ Նրանք նաեւ իջեցնում են զարկերակային ճնշումը, թուլացնում են հոդաբորբերի ախտանիշները եւ ազատում են ճանաչողական խանգարումներից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել