Բրիտանիայից 60-ամյա տղարամդը կարծում էր, որ երեք օր շարունակ իր վատ ինքնազգացողությունը, որն ուղեկցվել էր փսխումներով, սննդային թունավորման հետեւանք էր: Իրականում նրա մոտ վտանգավոր վարակ էր, որը փոխանցվել էր շան կծոցից հետո: Վարակը քիչ էր մնացել մահվան հանգեցներ: Այս դեպքի մասին ներկայացվում է BMJ Case Reports ամսագրում:
Հայտնի չէ, ինչ ցեղատեսակի շուն է կծել տղամարդուն, հայտնի չէ նաեւ ընտանի, թե փողոցային շուն է եղել: Երեք օր տղամարդու մոտ, որի անունը չի հաղորդվում, փսխում էր եւ դիարեա, բայց նա մտածում էր, որ պարզապես թունավորվել էր հին կարիից:
Իսկ երբ նա վերջապես դիմեց հիվանդանոց, նրան միանգամից հոսպիտաալցրեցին եւ ինտենցիվ թերապիայի բաժանմունք տեղափոխեցին՝ սեպսիս ախտորոշելով:
Իրականում, շան կծոցը կյանքի համար վտանգավոր բակտերիալ վարակի զարգացման պատճառ է դարձել, որն առաջանում է օրգանիզմում Capnocytophaga Canimorsus միկրոօրգանիզմի հայտնվելուց հետո:
Հաջորդ երկու օրերին, տղամարդու առողջությունը կտրուկ վատացել է. նրա մոտ մուլտիօրգանային անբավարարություն է սկսվել, որը սովորաբար նախորդում է մահացու ելքին:
Տուժողի մոտ նաեւ մաշկի նեկրոզ կամ ոտնաթաթերի եւ ստորին վերջույթների հյուսվածքների մեռուկացում է նկատվել: Սակայն նա միեւնույն է ժամանակին է հայտնվել հիվանդանոցում եւ հզոր հակաբիոտիկների ներարկումների շնորհիվ նրա ծանր վիճակը հաղթահարվել է: Ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 9 օր անցկացնելուց հետո, տղամարդուն տուն են դուրս գրել՝ նշանակելով հակամանրէային դեղեր:
Capnocytophaga Canimorsus մանրէն վտանգավոր պաթոգեն է համարվում, որը գտնվում է կատուների եւ շների թքում: Այս մանրէն կարող է անգամ ամենառողջ մարդկանց մոտ հիվանդություններ առաջացնել, սակայն այն հատկապես վտանգավոր է նրանց համար, ում իմունային համակարգը թույլ է:
Մանրէները փոխանցվում են թքի հետ ոչ միայն կծոցների, այլեւ այն ժամանակ, երբ շունը կամ կատում լպստում են մարդուն կամ պարզապես շատ մոտ են գտնվում: Հիվանդության նախանշաններն առաջանում են 1-ից մինչեւ 8 օրվա ընթացքում, բայց ավելի հաճախ 2-րդ օրը: Դրանք կարող են արտահայտվել ինչպես գրիպի նման նախանշաններով, այնպես էլ լիարժեք սեպսիսի վերածվել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր