Գիտնականները պարզել են, որ քաղցկեղի զարգացման հավանականությունը նվազում է կյանքի մոտավորապես 8-րդ տասնյակում: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է CA ամսագրում:
Քաղցկեղի հետազոտման ամերիկյան հասարակությունից Քերոլ ԴեՍանտիսը(Carol DeSantis) եւ նրա գործընկերները ուսումնասիրել են տեղեկատվությունը, թե որքան հաճախ են քաղցկեղային ուռուցքների առավել տարածված տեսակները ախտահարում ԱՄՆ-ի տարեց բնակիչներին:
Այդ նպատակով վերլուծվել են Քաղցկեղի ուսումնասիրման ազգային ինստիտուտի, ինչպես նաեւ 2011-2015 թվականների տեղական բժշկական ծառայությունների տվյալները:
Այնուհետ այլ տարիքային կատեգորիաների քաղաքացիներին վերաբերող տվյալների եւ ստացված ցուցանիշների համեմատական անալիզ է անցկացվել:
Պարզվել է, որ քաղցկեղի զարգացման վտանգը մինչեւ 45-50 տարեկանը եղել է նվազագույն, որից հետո սկսել է արագ մեծանալ: Մինչ այդ այդ աճը կանգ էր առնում 75-80 տարեկանին հասնելու ժամանակ, որից հետո քաղցկեղի ռիսկերը սկում էին նվազել:
Գիտնականները դեռեւս չունեն այն հարցի պատասխանը, թե որն է դրա պատճառը, սակայն նրանք չեն բացառում այն, որ քաղցկեղի զարգացմանը նախատրամադրված մարդիկ կարող են երկարակյացներից շուտ եւ հաճախ մահանալ: Եվս մեկ հիպոթեզ՝ ծերերի բջիջները պակաս ակտիվ են բաժանվում, քան «ավելի երիտասարդ» տարեցներինը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր