• Latest news

Ինչպե՞ս ազատվել սթրեսից տնային պայմաններում

20 հոկտեմբերի, 2020  14:58

Հնարավո՞ր է արդյոք ազատվել սթրեսից տնային պայմաններում: Հնարավոր է՝ պնդում է ընտանեկան հոգեբան Ստանիսլավա Զարուդնայան: «Իզվեստիա»-ի հետ զրույցում նա պատմել է մի քանի միջոցների մասին, որոնք կարող են օգնել ինքնուրույն հաղթահարել սթրեսը:

Առաջին հերթին, հոգեբանը խորհուրդ է տվել բացասական մտքերն ու էմոցիաները գրել թղթի վրա, ապա այրել այն: Դա լայնորեն կիրառվող եւ արդյունավետ միջոց է կուտակված բացասական էմոցիաներից ազատվելու համար:

Թղթի վրա կարելի է նկարագրել այն, ինչը ձեզ անհանգստացնում է, եւ եթե դա բարդ է գրելը, ապա կարելի է պարզապես նկարել:

Սթրեսի դեմ պայքարի մեկ այլ արդյունավետ միջոց է մեդիտացիան: Սակայն դրան, հոգեբանի խոսքով, պետք է պատրաստվել նախապես.  դրա համար պետք է ընտրել ազատ ժամանակ, ապա նստել հարմար դիրքով, կենտրոնանալ շնչառության վրա եւ նայել մեկ կետի:  

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել