• Latest news

Գիտնականները բացահայտել են կապն անքնության ախտանշանների եւ ճանաչողական գործառույթների միջեւ

22 մայիսի, 2022  09:37

Հելսինկիի համալսարանում անցկացված հետազոտության ժամանակ ուսումնասիրվել են միջին տարիքում անքնության առաջացման ախտանշանները եւ դրանց ազդեցությունը հիշողության, սովորելու ունակության եւ ուշադրության կենտրոնացման վրա թոշակի անցնելուց հետո: Ուսումնասիրության ժամանակահատվածը կազմել է 15-17 տարի, գրում է News Medical Life Sciences-ը:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ երկարատեւ անքնության ախտանշանները եւ ճանաչողական գործառույթի վատթարացումն ավելի ուշ շրջանում հստակ կապ ունեն:

Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ հիշողության, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնացման  հետ կապված խնդիրները ավելացել են անքնության ախտանշանների տեւողության հետ մեկտեղ:

Նախկին ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ կան մի շարք մեխանիզմներ, որոնք կարող են բացատրել, թե ինչպես քունը կարող է ազդել ճանաչողական գործառույթների վրա:
 

Հետազոտության արդյունքում պարզվել է նաեւ, որ եթե անքնության ախտանշանները ժամանակի հետ մեղմանում են, ապա ճանաչողական գործառույթները հետագա տարիներին նույնպես բարելավվում են:
 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել