• Latest news

Գիտնականներն ուղեղի ազդանշանները վերահսկելու նպատակով իմպլանտացվող անլար սենսոր են ստեղծել

11 հունիսի, 2024  00:38

Չինաստանից և Սինգապուրից հետազոտողների խումբը մշակել է իմպլանտացվող նրբին անլար սենսոր, որն ունակ է ուլտրաձայնով մարդու գանգի ներսում վերահսկելու ազդանշանները, հայտնել է Xinhua գործակալությունը։

Կլինիկական պրակտիկայում, ֆիզիոլոգիական ցուցանիշները, մասնավորապես, ներգանգային ճնշումը վերահսկելիս, սովորական լարային սենսորների կիրառումը վիրաբուժական իմպլանտացիա է պահանջում, որը միաամանակ հղի է վարակի և հետվիրահատական  ​​բարդությունների վտանգով, միաժամանակ կարող է սահմանափակել հիվանդների շարժողական ակտիվությունը:

Բացի դրանից, ներկայում հասանելի անլար սենսորները համեմատաբար մեծ են, որոնց իմպլանտացիայի համար նվազագույն ինվազիվ (լապարասկոպիկ) վիրահատություն են պահանջում:

Հուաչժոնի գիտության և տեխնոլոգիաների համալսարանի և Նանյանի տեխնոլոգիական համալսարանի հետազոտողներն ընդամենը 2 մմ երկարությամբ հիդրոգելային խորանարդի տեսքով սենսոր են մշակել, որը կարող է տեղադրվել ներգանգային տարածության մեջ՝ մարմնախոռոչ ծակող ասեղի միջոցով:

Ներարկվելուց հետո ՝ ի պատասխան շրջակա միջավայրի ֆիզիոլոգիական փոփոխությունների հիդրոգելը դեֆորմացվում է, ինչը հանգեցնում է արտացոլված  ուլտրաձայնային ալիքների առավելագույն հաճախականության տեղաշարժերի: Այս տեղաշարժերը կարելի է չափել ոչ ինվազիվ կերպով՝ օգտագործելով անլար արտաքին ուլտրաձայնային սենսոր։ Ուսումնասիրությունը հրապարակվել է Nature հանդեսում:

Սենսորը կարող է միաժամանակ չափել ներգանգային ճնշումը, ջերմաստիճանը, pH արժեքը և արյան հոսքի արագությունը: Հայտնաբերման խորությունը կարող է հասնել 10 սմ-ի:

Հիդրոգելը 3-4 շաբաթ կայուն է մնում, այնուհետև, հինգերորդ շաբաթվա ընթացքում, սկսում է քայքայվել և 18 շաբաթվա ընթացքում առանց արյան շրջանառության համակարգի հիվանդություններ և լաբորատոր մկների իմունային ռեակցիաներ առաջացնելու, գրեթե ամբողջությամբ քայքայվում է:

Կենդանիների, մասնավորապես, խոզերի վրա փորձերը ցույց են տվել, որ սենսորն ունի բարձր զգայական հնարավորություններ, որոնցից զուրկ է սովորական լարային սենսորը։

«Ուլտրաձայնային ընկալման մեր տեխնոլոգիան բազմակողմանի է և կարող է հարմարեցվել ուղեղից դուրս օգտագործման համար», - պատմում է գիտական ​​հոդվածի հեղինակներից մեկը՝ Հուաչժունի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի պրոֆեսոր Ցզյան Ցզյանֆենը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել