Դոնեպեզիլի եւ մեմանտինի համակցված թերապիան կարող է երկարացնել Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդկանց կյանքը։ Այս մասին վկայում է այն հետազոտությունը, որը հրապարակվել է Nature Communications Medicine ամսագրում։
Գիտնականներն ուսումնասիրել են Ալցհեյմերի հիվանդություն ունեցող 12 744 պացիենտների տվյալները։ Նրանց մոտ մեկ երրորդն ընդունել էր դոնեպեզիլ, 10 տոկոսը՝ մեմանտին, 9 տոկոսը՝ երկուսը միաժամանակ։ Պացիենտների 45 տոկոսը ոչ մի դեղ չի ընդունել, մահվան ելքերի հաճախակիությունը նրանց մոտ բազային են ընդունել։
Հինգ տարվա ընթացքում մահվան ելքերի հաճախակիությունը 36 տոկոսով ավելի ցածր է եղել դոնեպեզիլ, 32 տոկոսով ցածր մեմանտին ընդունածների եւ 42 տոկոսով ցածր նրանց մոտ, ովքեր ընդունել են երկուսը միաժամանակ։ Միջինը պացիենտները 5-7 տարի ավելի երկար են ապրել ախտորոշման սահմանումից հետո։
Արդյունքները նշանակում են, որ ուսումնասիրված դեղերի համակցված օգտագործումը կարող է նվազեցնել մահվան ելքի հավանականությունը Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ։
Ալցհեյմերի հիվանդությունը առավել տարածված նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որով տառապում է 50 մլն մարդ ամբողջ աշխարհում։ Այն մտնում է մահվան ելքի կարեւորագույն թոփ-5 պատճառների մեջ։ Բուժման միջոցների մեծ մասը կենտրոնացած է ախտանշանները մեղմելու վրա։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր