Ախտորոշել սրտի կամ որեւէ այլ օրգանի աշխատանքի խանգարումներ կարող է միայն բժիշկը: Սակայն ինչպե՞ս իմանալ, երբ է պետք դիմել բժշկի:
Ներքոնշյալ ախտանիշները, որոնց մասին է գրում Foxnews.com-ը, կարող են մատնանշել սիրտ-անոթային համակարգի խանգարումները:
Ուժեղ հոգնածություն
Խոսքը այն հոգնածության մասին չէ, որն ի հայտ է գալիս անքուն գիշերներից հետո, այլ շատ ուժեղ հոգնածության մասին, որը ոչ մի կերպ չի անցնում: Նյու Յորքի սրտի եւ անոթների ինստիտուտի մասնագետ Սյուզաննա Շթայնբաումի խոսքով՝ այսպիսի հոգնածությունը կարող է սրտի հետ կապված խնդիրների արդյունք լինել՝ չնայած այն բանի, որ շատերն այս հոգնածությանը ուշադրություն չեն դարձնում:
Այտուցված ոտքեր
Ոտքերը կարող են այտուցվել մի շարք պատճառներով՝ որոնց թվում են հղիությունը, անոթների վարիկոզ լայնացումը, ֆիզիկական ակտիվություն չներառող կենսակերպը: Սակայն, եթե ոտքերն այտուցվում են, դա, հնարավոր է, խոսում է սրտային անբավարարության մասին: Եթե նմանատիպ խնդիր ունեք, խորհուրդ է տրվում դիմել բժշկի:
Սուր ցավեր քայլելիս
Եթե Ձեր ոտքերի եւ ազդրերի մկանները ցավում են քայլելիս կամ կծկումներ են ի հայտ գալիս, ուրեմն հնարավոր է պերիֆերիկ անոթների ախտահարում: Այս ախտանիշի պատճառ կարող են լինել, իհարկե, նաեւ այնպիսի կենսակերպը, որի պայմաններում Դուք օրվա մեծ մասը նստած եք անցկացնում, բայց, այնումենայնիվ, ավելորդ չէր լինի խորհրդակցել բժշկի հետ:
Հաճախակի գլխապտույտներ
Գլխապտույտը կարող է մի շարք պատճառներ ունենալ, որոնք ոչ մի կերպ կապված չեն սրտի աշխատանքի հետ: Դրանցից են չափազանց ինտենսիվ մարզումները, անեմիան, ներքին ականջի հետ կապված խնդիրները: Սակայն երբեմն գլխապտույտների պատճառ է դառնում զարկերակային բարձր ճնշումը: Այդ պատճառով, եթե դուք նման ախտանիշներ ունեք, այցելեք բժշկի:
Հեւոց
Այս ախտանիշը ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ ավելորդ քաշի բացակայության պայմաններում կարող է խոսել միան սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների մասին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր