Սոյայի կաթը կարող է ձվարանների պոլիկիստոզով կանանց պաշտպանել սրտի հիվանդությունից եւ 2-րդ տեսակի դիաբետից: Այդ մասին հայտնում են Kashan University of Medical Sciences-ի իրանցի հետազոտողները: Գիտնականների խոսքով, այդ ըմպելիքն օգնում է հաշվեկշռել հորմոնների մակարդակը եւ պաշտպանություն ապահովել մի շարք հիվանդություններից:
Ձվարանների պոլիկիստոզի համախտանիշը հորմոնային դիսբալանսի հետեւանքով առաջացող եւ ձվարանների նորմալ աշխատանքին խոչընդոտող հիվանդություն է: Այս համախտանիշի պատճառով կինը կարող է անպտղություն ունենալ, ամսականների խանգարում, ցան, քաշի ավելացում, մազաթափություն գլխին եւ դրանց ավելորդ աճ մարմնի վրա:
Ձվարանների պոլիկիստոզի համախտանիշը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենատարածված հորմոնային խանգարումներից մեկն է: Այն զարգանում է, եթե կանացի օրգանիզմը տեստոստերոնի եւ սեռական այլ հորմոնների ավելի մեծ քանակություն է արտադրում, քան անհրաժեշտ է:
Իրանից հետազոտողները պարզաբանել են, որ սոյայի մթերքներում բաղադրիչներ կան, որոնք բարելավում են կանանց նյութափոխանակային եւ սրտանոթային առողջությունը: Դա կապված է նրա հետ, որ սոյան բուսական էստրոգենների աղբյուր է, որոնք օգնում են շտկել հորմոնային դիսբալանսը:
Գիտնականներն առաջին հետազոտությունն են անցկացրել, որը կապ է ցույց տվել սոյայի կաթի օգտագործման եւ համախտանիշի զոհերի վիճակի կայունացման միջեւ: Կամավորների խմբում արձանագրվել է կենսաբանական նշիչների բարելավում, որոնք ցույց են տալիս, թե օրգանիզմը որքանով արդյունավետ է ինսուլինն օգտագործում արյան մեջ շաքարի մակարդակի նվազեցման համար: Սոյայի կաթ ստացող կանանց մոտ նաեւ արյան մեջ վտանգավոր խոլեստերինի մակարդակի նվազում է արձանագրվել: Հետազոտությանը 18-ից 40 տարեկան կանայք են մասնակցել, որոնք տառապել են ձվարանների պոլիկիստոզով:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր