ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն իր աշխատանքային առաջին երկու օրվա ընթացքում շրջայց է կատարել նախարարության ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատակիցների հետ, նրանց հետ զրուցել իրականացվող ծրագրերի ընթացքի մասին։
Նախարարը նաեւ ծանոթացել է ինչպես ընթացիկ աշխատանքներին, այնպես էլ` հրատապ լուծում պահանջող, ուշադրության արժանի գործընթացներին, այդ թվում` վիրավոր զինվորների եւ ազատամարտիկների հիվանդանոցային բուժման խնդիրներին։ Բոլոր այն ստորաբաժանումներին, որոնք նախկինում զբաղվել են այդ խնդրով, հանձնարարվել է շարունակել ուշադրության կենտրոնում պահել նրանց բուժման ընթացքը եւ իրավիճակի մասին պարբերաբար զեկուցել։ Նաեւ հիվանդանոցներին հայտնվել է, որ նախարարի փոփոխությամբ վիրավոր զինվորների բուժման գործում որեւէ փոփոխություն չպետք է լինի։
Խնդիրներ, հարցեր առաջանալու դեպքում հորդորում ենք դիմել առողջապահության նախարարություն։
Լեւոն Ալթունյանը նաեւ հայտարարել է, որ կապահովի նախորդ նախարարի կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր