• Latest news

5 մթերք, որոնք հագեցնում են եւ օգնում նիհարել

10 հունվարի, 2017  10:44

Եթե ամանորյա արձակուրդներին մի քանի ավելորդ կիլոգրամ եք հավաքել, հիմա դրանցից ազատվելու ժամանակն է: Այդ հարցում ձեզ կօգնեն քաղցը հագեցնող եւ նիհարելուն նպաստող մթերքները:

Ձու

Սպիտակուցներով հարուստ ձուն գրելին քաղցի հորմոնի մակարդակի նվազեցման հաշվին հագեցվածության զգացողություն է ապահովում. հենց այս հորմոնի պատճառով ենք մենք քաղց զգում: Գիտնականների խոսքով՝ նախաճաշին ձու ուտող մարդիկ ամբողջ օրվա ընթացքում 438 կալորիա ավելի պակաս են կլանում, քան սննդակարգում ձու չօգտագործողները:

Խնձոր

Խնձորում մեծ քանակությամբ լուծվող մանրաթելեր կան, որոնք հաջողությամբ հագեցնում են քաղցն ու օգնում նիհարել: Հետազոտությունների համաձայն՝ օրական երեք խնձոր ուտող կանայք ավելի արագ են նիհարում, քան ընդհանրապես խնձոր չուտողները:

Լոբազգիներ

Լոբազգիները նույնպես հաջողությամբ հագեցնում են քաղցը, քանի որ դրանցում, ինչպես խնձորում, մեծ քանակությամբ մանրաթելեր կան: Բացի այդ՝ լոբազգիները ցածր գլիկեմիկ գործակից ունեն, ինչի շնորհիվ օգնում են վերահսկել գլյուկոզայի մակարդակն ու ածխաջրերի հանդեպ հակումը:

Բազուկ

Բազուկն ամենացածր կալորիականությամբ եւ առողջության համար օգտակար մթերքներից է: Այն մեծ քանակությամբ մանրաթելեր է պարունակում, ինչի շնորհիվ վերահսկում է ախորժակն ու նպաստում մարսողական համակարգի նորմալ աշխատանքին:

Սունկ

Գրեթե բոլոր սնկերը շատ քիչ քանակությամբ կալորիա են պարունակում, փոխարենը հարուստ են կալիումով եւ կարեւոր հանքանյութերով, այդ թվում՝ սելենիումով եւ նիացինով: Այս հանքանյութերն ապահովում են հագեցվածության զգացողությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է