• Latest news

Երջանիկ ամուսնության առանցքային բաղադրիչը սեքսն է

1 ապրիլի, 2017  23:42

Երջանիկ ամուսնության առանցքային բաղադրիչը սեքսն է, ցույց է տվել նոր հետազոտությունը, որն իրականացրել են Ֆլորիդա նահանգի համալսարանի գիտնականները ու հրապարակվել է Psychological Science ամսագրում։ Հետազոտողները հայտնաբերել են, որ սեռական ակտից հետո յուրատեսակ «մնացորդային հետագիծ» է մնում, որը պահպանվում է հետագա երկու օրերի ընթացքում։

Այդ հետագիծը հաճելի զգացողություն է, որը կարող է բարերար ազդեցություն թողնել ու ապահովել հարաբերություններից երկարատեւ գոհունակության զգացում։

Մի շարք հետազոտություններ արդեն ցույց են տվել, որ սեքսը նպաստում է զուգընկերների կարճաժամկետ մերձեցմանը, բայց գիտնականները նշում են, որ զույգերի մեծ մասը ամեն օր սեքսով չի զբաղվում։ Սեքսուալ բժշկության միջազգային միության տվյալներով, ամուսնացած տղամարդկանց միայն 21 ու կանանց միայն 24 տոկոսն է սեքսով զբաղվում շաբաթական չորս անգամ կամ ավելի հաճախ։

Եվ այսպես, ի՞նչն է մերձեցնում զուգընկերներին սեքսով զբաղվելու ժամանակ։

Հետազոտության հեղինակ Անդրեա Մելթցերը ու նրա գործընկերները ենթադրել են, որ սեքսը առաջացնում է յուրատեսակ հետագիծ կամ սեռական բավարարվածության ժամանակաշրջան, որն ուժեղացնում է զուգընկերների միջեւ մտերմությունը սեռական ակտիվության բացակայության ժամանակաշրջանում, ու դա նպաստում է երկարաժամկետ հեռանկարում հարաբերություններից բավարարված լինելու զգացողությանը։

Գիտնականները ստուգել են այս տեսությունը՝ վերլուծելով երկու հետազոտությունների տվյալներ, որոնց մասնակցել է 214 նորապսակների զույգեր։

Զուգընկերներին խնդրել են 14 օրվա ընթացքում գրառումներ անել օրագրում։ Ամեն օր կինն ու ամուսինը պատասխանում էին այն հարցին՝ արդյոք իրենց զուգընկերոջ հետ սեքսով զբաղվել են ու որքանով են բավարարված եղել իրենց սեռական կյանքից։ Բացի դրանից զույգերը ամեն օր գնահատել են իրենց բավարարվոծությունը հարաբերություններից, ամուսնությունից ու զուգընկերոջից։ Այդ նույն հարցերը նրանց տվել են նաեւ առաջին հարցումներն իրականացնելուց 4-6 ամիս հետո։

Երկու շաբաթվա ընթացքում զույգերը զբաղվել են սեքսով շաբաթական միջինը չորս անգամ։ Պարզվել է, որ սեքսուալ ակտիվությունը պայմանավորում է սեքսուալ բավարարվածությունը ոչ միայն տվյալ օրվա ընթացքում, այլեւ իրենից հետո հաճելի զգացողություններ է թողնում, որոնք պահպանվում են եւս երկու օր։

Ինչ վերաբերում է ամուսնությունից բավարարվածության զգացողությանը՝ գիտնականները նկատել են, որ այն նվազել է հետազոտությունը սկսելու պահից մինչեւ վերջնական արդյունքների գնահատում։

Սակայն նրանք հայտնաբերել են, որ այն զույգերը, որոնց մոտ հետագիծն ավելի ուժեղ է արտահայտված եղել, նույնիսկ 4-6 ամիս հետո ավելի բավարարված էին զգում իրենց ամուսնությունից, քան այն զույգերը, որոնց մոտ մնացորդային հետագիծը ավելի թույլ էր։

Մելթցերն ասում է, որ իր թիմի աշխատանքների արդյունքները կարեւոր են, քանի որ հաստատում են նախորդ հետազոտությունների եզրակացությունները՝ սեքսը կարեւոր դեր է կատարում զուգընկերների մերձեցման ու ընդհանուր մտերմության գործում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է