• Latest news

Նոր մաստակը կօգնի ախտորոշել քաղցկեղը

13 ապրիլի, 2017  14:34

Volatile Analysis ընկերության աշխատակիցները մաստակ են մշակում, որը կարող է օգնել քաղցկեղի ախտորոշմանը: Մաստակը շուկայում կհայտնվի շատ շուտով:

Մաստակը մարդկանց թքից ներծծում է թռչող օրգանական միացությունները: Մասնագետները հետո պետք է մաստակի մեջ քաղցկեղի հետ կապված միացություններ գտնեն: Ըստ այս միացությունների՝ բժիշկները կկարողանան ճշգրիտ ախտորոշել, թե մարդու մոտ քաղցկեղի ինչ տեսակ է: Մաստակի շնորհիվ հնարավոր կլինի ախտորոշել ենթաստամոքսային գեղձի, թոքերի եւ կրծքագեղձի քաղցկեղը, պնդում են մշակման հեղինակները:

Կենսաբանների խոսքով՝ թռչող օրգանական միացություններ համարվող քիմիական նյութերը քաղցկեղի յուրաքանչյուր տեսակի համար եզակի են: Օրինակ՝ քաղցկեղով ախտահարված թոքերը միացություններ են արտազատում, որոնք զգալիորեն տարբերվում են առողջ թոքերի արտազատած միացություններից: Հենց այս միացություններով էլ հնարավոր կլինի քաղցկեղն ախտորոշել:

Համարվում է, որ հատկապես ըստ այս թռչող օրգանական միացությունների՝ մարդկանց մոտ քաղցկեղի առկայությունը ընդունակ են հայտնաբերել կենդանիները: Կարծիք կա, որ այս խնդիրը առանձնապես լավ են հաղթահարում շները, որոնք «հոտով» հիվանդությունը հայտնաբերում են դեռեւս մինչեւ այն, երբ դա կարող են կատարել բժշկական հետազոտությունները

Մասնագետների խոսքով՝ ապագայում նման մաստակը կարող է փոխարինել սովորական անալիզներին: Ավելին՝ ախտորոշման այսպիսի մեթոդը ավելի ճշգրիտ է, քանի որ մաստակը բերանի մեջ երկար է մնում: Մշակողները հույս ունեն, որ մաստակը կփրկի մեծ թվով մարդկանց կյանքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է