• Latest news

Ինչո՞ւ չարժե յուղազերծ կաթնամթերք ուտել

11 հունիսի, 2017  20:45

Ցածր յուղայնությամբ կաթնամթերքին նախապատվություն տալը համահարաբերակցվում է դեմենցիայի պրոցեսների զարգացման հետ, պարզել են Հարվարդի համալսարանի գիտնականները: Մասնավորապես պարզվել է, որ պարբերաբար յուղազերծ կաթնամթերք օգտագործող մարդիկ Պարկիսոնի հիվանդության ավելի մեծ հակվածություն ունեն:

Հետազոտողների ենթադրությամբ՝ կաթնամթերքի բոլոր տեսակները Պարկինսոնի հիվանդության առաջացման հավանականությունը այս կամ այն չափով մեծացնում են օրգանիզմում պաշտպանական քիմիական նյութերի մակարդակի նվազման հաշվին: Սակայն կաթնամթերքում պարունակվող յուղը հակազդում է բացասական գործընթացին: Հետեւաբար՝ յուղազերծ մթերքներ ուտելու դեպքում պաշտպանական գործառույթը չի կատարվի:

Փորձագետները վերլուծել են 130 հազար մարդկանց 25 տարվա դիտարկումների տվյալները: Նրանք պարզել են, որ յուղազերծ կաթնամթերքին նախապատվություն տված մարդիկ մահացու վտանգավոր նյարդաբանական հիվանդությամբ ավելի հաճախ են տառապել:

«Մարդիկ, որոնք օրական օգտագործել են նման մթերքի առնվազն 3 չափաբաժին, 34 տոկոսով ավելի հաճախ են տառապել Պարկինսոնի հիվանությամբ, քան այն մարդիկ, որոնք օրական առնվազն 1 չափաբաժին են օգտագործել»,- արձանագրել են փորձագետները:

Նախկինում գիտնականները նշում էին, որ յուղային կաթնամթերքի օգտագործումը պաշտպանում է դիաբետի առաջացումից:

Նրանց կարծիքով՝ նման մթերքների առողջարար էֆեկտը կապված է ճարպաթթուների եւ դրանց բաղադրության մեջ պարունակվող այլ բաղադրիչների համալիր ազդեցության հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել