Եվրոպացիների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ չափից դուրս կենդանական ծագման սպիտակուց կերած մարդիկ երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացման բարձր վտանգ ունեն:
Նոր հետազոտության ժամանակ մասնակիցներին չեն ստիպել կենդանական սպիտակուցով հարուստ սնունդ ուտել: Գիտնականներն ուղղակի համեմատել են դիաբետով հիվանդ մարդկանց սննդակարգը առողջ մասնակիցների սննդակարգի հետ, հաղորդում է Fox News-ը:
Հետազոտողները վերլուծել են 8 եվրոպական երկրների չափահասների վարքի մեծ 12 տարվա ընթացքում կատարած հետազոտության տվյալները: Փորձագետները տվյալներ են հավաքել մասնակիցների սննդակարգի, ֆիզիկական ակտիվության մասին, չափել են նրանց հասակը, քաշը եւ իրանի շրջագիծը, այնուհետեւ հետեւել են, թե նրանցից ում մոտ է դիաբետ զարգացել:
Օրական 78 գր ամ կենդանական սպիտակուցով հարուստ սնունդ կերած մասնակիցների մոտ դիաբետի զարգացման վտանգը 22%-ով ավելի բարձր է եղել, քան այն մասնակիցների մոտ, ովքեր օրական 36 գրամ կենդանական սպիտակուց են օգտագործել, ասվում է Diabetic Care ամսագրում հրապարակված հոդվածում:
«Եվ ինչն է ավելի կարեւոր՝ կենդանական ծագման սննդի մեջ առկա են այլ անցանկալի սննդանյութեր, ինչպիսիք են հագեցած ճարպերը, խոլեստերինը եւ աղը»,- ասել է բժիշկ Ֆրանկ Հուն՝ Բոսթոնի հանրային առողջության Հարվարդյան դպրոցից:
Կանաց մոտ կենդանական սպիտակուցի օգտագործման եւ դիաբետի կապն ավելի ուժեղ է եղել:
Մյուս կողմից բուսական սպիտակուցը դիաբետով հիվանդանալու վտանգ առաջ չի բերել:
«Ես հիմնականում խորհուրդ եմ տալիս ուտել կարմիր մսի սովորական չափաբաժիններ շաբաթական 2 անգամից ոչ ավել, թռչնամիս եւ ձուկ՝ շաբաթական 3-4 անգամ, եւ հնարավոր է ոչ ամեն օր յուղազրկված կաթ կամ յոգուրտ»,- ասում է Պաոլո Մագնին՝ Իտալիայի Միլանի համալսարանի էնդոկրինոլոգիայի ինստիտուտից: Պանիրը, մսային պահածոները եւ երշիկեղենը պետք է հնարավորինս քիչ օգտագործվեն, ասում է նա:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր