• Latest news

Ալկոհոլը մարդկանց ռասիստ եւ հոմոֆո՞բ է դարձնում

29 դեկտեմբերի, 2017  23:31

Ալկոհոլային խմիչքների օգտագործումը հանգեցնում է ռասիստական, հոմոֆոբիական եւ այլ համոզմունքների ավելի վառ դրսեւորմանը: Դրանից բացի, հարբածությունը նպաստում է այլ մարդկանց նկատմամբ ագրեսիվ արտահայտություններին եւ նույնիսկ բռնությանը: Այս մասին հայտնում են Քարդիֆի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները:

Հետազոտության շրջանակում նրանք հարցում են անցկացրել Քարդիֆ, Բլեքբերն եւ Լեսթեր քաղաքներում, որոնք բազմամշակութային, պոլիէթնիկ եւ բազմադավան բնակչություն ունեն: Հարցվածների 18,5 տոկոսն ասել է, որ հարձակման է ենթարկվել  նախապաշարված հայացքներով մարդկանց կողմից, ըստ որում՝ ագրեսորների գերակշիռ մեծամասնությունը (90 տոկոս) ալկոհոլային հարբածության վիճակում է եղել:

Հետազոտողների խոսքով՝ այս մարդկանց վրա հարձակումների պատճառը պայմանավորված չէր միայն ատելությամբ կամ նախապաշարումներով, հատկապես ալկոհոլն է նրանց դրդել ագրեսիվ պահվածքի:

Մեկ այլ գիտական աշխատության արդյունքները ցույց են տվել, որ նրանք, ովքեր կանաբիս են օգտագործում, ավելի հաճախ են բռնությամբ ուղեկցվող հանցագործություններ կատարում: Հետազոտությանը մասնակցել է 1136 կին եւ տղամարդ, որոնք եղել են Միսսուրիի, Պիստբուրգի եւ Մասաչուսեթսի հոգեբուժական կլինիկաների հիվանդներ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել