• Latest news

Դեղերը դեղատոմսերով բաց թողնելու որոշումից դժգոհությունների պատճառն անտեղյակությունն է. Լեւոն Ալթունյան

1 մարտի, 2018  12:59

Այսօրվանից ուժի մեջ է մտնում «Դեղերի կարգավորման մասին» օրենքը, որով կարգավորվում է դեղերի շրջանառությունը Հայաստանում: Կառավարության այսօրվա նիստից հետո կայացած ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նշել է, 4500 դեղամիջոցից 2500-ը բաց կթողնվեն դեղատոմսերով, մնացած 2000-ի վաճառքն ազատ կլինի:

Նախարարի խոսքով՝ դեղատոմսով հնարավոր կլինի ձեռք բերել այն դեղամիջոցները, որոնք հոգեմետ, թմրանյութեր կամ ուժեղ ազդող նյութեր են պարունակում, կամ այնպիսիք, որոնց օգտագործման համար պահանջվում է պարբերաբար բուժհետազոտություն անցնել: «Այս օրենքը մեզ կմոտեցնի քաղաքակիրթ երկրներին, որտեղ ուժեղ ազդող դեղամիջոցների վաճառքը կարգավորվում է համապատասխան օրենքներով»,- նշել է Լեւոն Ալթունյանը:

Լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ առողջապահության նախարարը վստահեցրել է, որ դեղատոմսերով դեղերի բացթողնման որոշումը քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ, իսկ որոշման դեմ դժգոհությունները, ըստ Ալթունյանի, հիմնականում պայմանավորված են անտեղյակությամբ:

Պատասխանելով այն հարցին, որ իր վերջին բոլոր նախաձեռնությունները դժգոհության ալիք են բարձրացրել՝ հակածխախոտային օրինագիծը, ՄՊՎ դեմ պատվաստումը, հիմա էլ դեղերը դեղատոմսով բաց թողելը, նախարարը նշեց, որ կյանքի ցանկացած փոփոխություն դիսկոմֆորտ է առաջացնում։

«Ցանկացած ֆիզիոլոգիական դիսկոմֆորտ առաջացնում է դժգոհություն։ Իսկ հետո՝ գոհունակություն, երբ մարդը տեսնում է, որ դրանից հետո դրական փոփոխություններ են լինում։ Մենք այսօր գործ ունենք դրական փոփոխությունների առաջին փուլի հակազդեցության հետ։ Ես համոզված եմ, որ կլինի երկրորդ, ավելի դրական փուլը»,- ասաց նա։

Դեղերի բացթողում դեղատոմսով. Ինչո՞ւ է Իբուպրոֆենը հայտնվել 2 ցուցակում, եւ ի՞նչ հերթեր կգոյանան պոլիկլինիկաներում

Դեղերի՝ դեղատոմսերով բացթողումը ուժի մեջ կմտնի աստիճանաբար. առաջինը կլինեն հակաբիոտիկները

Առողջապահության նախարարությունը հրապարակել է մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը

ԱՆ հրապարակել է դեղատոմսով եւ առանց դեղատոմսի դուրս գրվող ՀՀ–ում գրանցված դեղերի նորացված ցանկը

Իրարանցում երեւանյան դեղատներում. Մարդիկ գնում են հորմոնալ եւ կարդիոդեղամիջոցներ (տեսանյութ)

Խուճապ բնակիչների շրջանում եւ պոլիկլինիկաների թողունակությունը. դեղատոմսերի պահանջը մեկնաբանում է «Վագա Ֆարմի» ղեկավարը

Դեղատոմսերով դեղերի բացթողումը միանշանակ ճիշտ է, սակայն հարցի երկրորդ կողմն էլ կա. Պարունակ Զելվեյան

Հետո, ուշանում եմ, շտապում եմ. Լեւոն Ալթունյանը հրաժարվել է պատասխանել դեղատոմսերի մասին հարցերին

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է