• Latest news

Գիտնականները հայտնել են, թե որ վիտամինը կփրկի գրիպից

6 հոկտեմբերի, 2018  12:10

Հետազոտությունների համաձայն՝ D վիտամինը կօգնի խուսափել գրիպից: Ինչպես նշում են Ձիկեյ համալսարանի Բժշկական դպրոցի մասնագետները, D վիտամինը խթանում է իմունիտետը:

American Journal of Clinical Nutrition-ը հայտնում է, որ 167 երեխաների մասնակցությամբ հետազոտությունները տեւել են շուրջ 4 ամիս: Պարզվել է, որ այս վիտամինն ընդունող փորձարկվողների շրջանում գրիպով հիվանդացությունը ցածր է եղել: Բանն այն է, որ D վիտամինը փոխազդում է այնպիսի սպիտակուցների հետ, ինչպիսին են դեֆենզինը եւ կատելիցիդինը, որոնք գործարկում են բջջային ակտիվությունը եւ միաժամանակ պայքարում վիրուսների դեմ:

Ընդ որում՝ D վիտամինի ընդունումը դրական է ազդում նաեւ մենինգիտի եւ թոքաբորբի դեպքերում: D վիտամին է պարունակվում ձկան եւ ձկնկիթի, խոզի եւ տավարի լյարդի, ձվի, սերուցքի, թթվասերի, ինչպես նաեւ բուսական յուղի եւ շիկասունկի մեջ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել