• Latest news

Ի՞նչ օգտակար հատկություններ ունեն խնձորն ու սերկեւիլը

1 հունվարի, 2019  19:28

Սերկեւիլը չափազանվ հայտնի է խոհարարությունում: Նրա պտուղներն օգատգործվում են կոմպոտների եւ մուրաբաների համար, սակայն օգտագործվում են նաեւ սառը եւ տաք ուտեստների ժամանակ: Բացի այդ այն լայնորեն օգտագործվում է դիետիկ սննդում:

Սերկեւիլը պարունակում է մինչեւ 12 տոկոս ֆրուկտոզա, գլյուկոզա եւ սախարոզա, փոքր քանակությամբ խնձորաթթու, կիտրոնաթթու եւ գինեթթու,   ինչպես նաեւ ասկորբինաթթու, երկաթ, պղինձ, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր: Սերկեւիլը վիտամինների իսկական «պահեստ» է. B, C, E, PP խմբի վիտամիններ, ինչպես նաեւ պրովիտամին А.

Դաբաղանման նյութերի պարունակությունը հասնում է մինչեւ 0,66 տոկոս, պրոտոպեկտինները՝ մինչեւ 4,7 տոկոս: Սերկեւիլի հյութում հայտնաբերվել է խնձորաթթու (մինչեւ 3,5 տոկոս), շաքար եւ բուսախեժ:

Տտիպ հատկությունների շնորհիվ սերկեւիլը օգտակար  է արյունահոսությամբ ուղեկցվող աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում: Այն օգտագործվում է նաեւ որպես միզամուղ եւ լեղամուղ միջոց՝ սրտանոթային հիվանդությունների ժամանակ:

Պակաս կարեւոր չէ նաեւ խնձորը: Դրանցում պարունակվում է շաքար, բջջանյութ, պեկտիններ, օրգանական թթուներ, դաբաղանման նյութեր, ասկորբինաթթու, B, P վիտամիններ, կարոտին: Բացի այդ, շատերի կողմից սիրված միրգը օգգտակար հանքանյութեր է պարունակում (մանգան, կալիում, նատրիում, կալցիում):

Պեկտինային նյութերը կապում եւ օրգանիզմից հեռացնում են խոլեստերինը, ինչի պատճառով էլ խնձորներն օգտակար են աթերոսկլերոզի ժամանակ: Ցածր կալորիականության շնորհիվ խնձորներն օգտագործվում են ճարպակալման դեմ բուժման ժամանակ:

 Հիպերացիդային գաստրիտով, ստամոքսի եւ տասներկումատնյա աղիքի խոցով հիվանդներին խորհուրդ են տրվում խնձորների քաղցր սորտերը, իսկ հիպոացիդային գաստրիտով անձանց՝ թթու սորտերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է