• Latest news

Արեւմտյան սննդակարգը մեծացնում է սեպսիսի հետեւանքով մահվան հավանականությունը. հետազոտություն

13 փետրվարի, 2019  14:34

Այսպես կոչված, արեւմտյան սննդակարգը, որը հարուստ է ճարպերով, ածխաջրերով եւ շաքարով, մեծացնում է ծանր սեպսիսի զարգացման հավանականությունը, որը կարող է արագորեն մահվան հանգեցնել: Այսպիսի եզրակացություն են կատարել Փորթլենդի պետական համալսարանի գիտնականները:

Հետազոտության ընթացքում գիտնականները մկներին կերակրել են արեւմտյան օրինակի սննդակարգով, որին հատուկ է սննդային մանրաթելերի ցածր պարունակությունը, ինչպես նաեւ ճարպերի եւ ածխաջրերի բարձր մակարդակը: Որոշ ժամանակ անց կրծողների շրջանում քրոնիկական բորբոքումն ուժգնացել է, սեպսիսի (արյան վարակում) զարգացման հակում է հայտնվել եւ նորմալ սնված կենդանիների համեմատությամբ՝ մեծացել է ընդհանուր մահացությունը:

Մասնագետների խոսքով՝ սա կապված չէ մարմնի զանգվածի կամ աղիքների միկրոբիոմի բաղադրության փոփոխությունների հետ: Պարզվել է, որ մահացության պատճառը իմունային համակարգի սխալ աշխատանքն է, որը օրգանիզմը ընկալունակ է դարձնում սեպսիսի եւ համակարգային բորբոքման պատճառով օրգանների արագ չգործելու նկատմամբ:

Հետազոտության ընթացքում գիտնականները գտել են նաեւ յուրահատուկ բիոմարկերներ, որոնք կարող են օգտագործվել արյան անալիզի ժամանակ սեպսիսի մեծ հավանականության հայտնաբերման համար:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց ստացած արդյունքները բժիշկներին կօգնեն սննդակարգը վերահսկելով կանխել պացիենտների մոտ ծանր վիճակի զարգացումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել