• Latest news

Ինչպե՞ս են կապված սմարթֆոններն ու ճարպակալումը

28 փետրվարի, 2019  11:57

Սմարթֆոնների հանդեպ սերը կարող է ավելորդ քաշ հավաքելու պատճառ դառնալ։ Համաձայն Physiology and Behavior ամսագրում հրապարակված հետազոտության՝ նրանք, ովքեր ուտելու ժամանակ նայում են սմարթֆոնի էկրանին, արդյունքում ավելի շատ կալորիա են գործածում։

Հետազոտության շրջանակում 62 կամավոր՝ 18-28 տարեկան, պետք է ընտրեր սննդամթերքներ ըստ իրենց հայեցողության (սկսած մրգերից եւ վերջացրած քաղցրեղենով ու գազային ըմպելիքներով)։ Պարզվեց, որ ուտելիս սմարթֆոն օգտագործելը գերազանցել է կալորիաների սպառումը միջինը 535 կիլոկալորիայով։

Բացի այդ, սմարթֆոնների սիրահարները 10 տոկոսով ավելի հաճախ են նախընտրել ճարպոտ սնունդը, ի տարբերություն նրանց, ովքեր կերել են առանց սմարթֆոն նայելու։

Այսպիսով, սմարթֆոնները եւ պլանշետները դեր ունեն մարդու կողմից սննդամթերքի ընտրության հարցում, ինչպես նաեւ շեղում են սննդի սպառման պրոցեսից (անգամ մանկական տարիքում)։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է