• Latest news

Ինչպե՞ս պետք է սնվեն հղիները ամռան շոգին

30 հունիսի, 2014  22:28

Ինչպե՞ս պետք է սնվեն հղի կանայք ամռան շոգին։ Այս մասին լրագրողներին պատմեց մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին։

Որքա՞ն հաճախ ուտել

Օրվա ընթացքում պետք է 5-6 անգամ ուտել՝ փոքր չափաբաժիններով։ Դա ոչ միայն թույլ կտա օրվա ընթացքում սով չզգալ, այլեւ կօգնի հղիության ընթացքում ավելորդ քաշ չհավաքել։ Իսկ օրվա ընթացքում ընդամենը 1-2 անգամ ուտելը շատ սխալ է, ասում է Պավել Սոցկին։

Ի՞նչ ուտել

Հղիներին ամռանը, ինչպես եւ տարվա բոլոր այլ եղանակներին, խորհուրդ է տրվում վիտամիններով եւ միկրոէլեմենտներով հարուստ սնունդ օգտագործել։ Միրգն ու բանջարեղենը ամռանը վիտամինների լավագույն աղբյուրն են, այդ պատճառով, դրանք պետք է անպայման սննդակարգում ներառել, բացառելով, բնականաբար, ալերգիա առաջացնող մթերքները։

Սնունդը նաեւ պետք է հարուստ լինի սպիտակուցներով, քանի որ դրանք անհրաժեշտ են թե մորը, թե պտղին։ Սպիտակուցներով լի են միսն ու ձուկը։ Ի դեպ, գինեկոլոգը խորհուրդ է տալիս հղիներին անպայման ձուկ ուտել՝ նույնիսկ ամռանը։ Բայց քանի որ շոգ ժամանակ ձուկը շատ շուտ է փչանում, պետք է ընտրել շատ թարմ ձուկ եւ այն երկար չպահել։

NEWS.am Medicine-ի թղթակցին Պավել Սոցկին պատմեց, որ ամռան շոգին հղիներին խորհուրդ է տրվում նաեւ սառը «զովացուցիչ» ապուրներ ուտել՝ օրինակ, մածնաբրդոշ կամ բազուկապուր։ Կաթնամթերքը հղի կանանց համար նույնպես շատ կարեւոր է, քանի որ կալցիում է պարունակում։

Ի դեպ, եթե կինը նոր է հղիացել եւ սրտխառնոցներով եւ տոքսիկոզով է տառապում, նրան խորհուրդ է տրվում ուտել սառը սնունդ (ոչ թե սառեցված, այլ ոչ տաք)՝ պառկած կամ կիսապառկած վիճակում։

Ի՞նչ չարժե ուտել/խմել

Գազավորված ըմպելիքներ հղիներին խորհուրդ չի տրվում խմել՝ ոչ ամռանը, ոչ էլ տարվա այլ եղանակներին։ Դրանք իրականում չեն զովացնում եւ կարող են մի շարք խնդիրներ առաջացնել; բացի այդ, դրանք շատ շաքար են պարունակում եւ կարող են հղի կնոջը ավելորդ կիլոգրամներ «պարգեւել»։

Ֆաստ-ֆուդ օգտագործելը նույնպես ցանկալի չէ, քանի որ այդ արագ սնունդ կոչվածը որպես կանոն շատ յուղոտ է եւ դժվարամարս։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է