• Latest news

Կինը 7 տարվա անպտղությունից հետո բնական ճանապարհով բեղմնավորված եռյակ է ծննդաբերել (վիդեո)

6 նոյեմբերի, 2019  20:57

26-ամյա Աննա Վարդանյանը 7 տարվա անպտղությունից հետո հղիացել է եռյակով։ Հետաքրքիր է, որ նա հղիացել է առանց վերարտադրողական կողմնակի տեխնոլոգիաների, ինչպես օրինակ էքստրակորպորալային բեղմնավորման (ԷԿՈ) օգտագործման։

Աննայի խոսքերով, երբ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ տեսել են, որ պտուղը մեկը չէ, այլ երեքը, ե՛ւ ինքը, ե՛ւ ամուսինը, ե՛ւ բժիշկը ծայրահեղ զարմացած եւ ցնցված են եղել։ Սակայն նրանք արագ հասկացել են, որ իրենց առջեւ բարդ ու պատասխանատու ուղի է։

Փոքրիկները՝ Ռոզին, Գայանեն եւ Գոռը, ծնվել են կեսարյան հատման միջոցով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Ծնվելու պահին նրանք կշռել են 1620, 2030 եւ 1800 գրամ։ Մի ամբողջ ամիս նրանք անցկացրել են նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ նրանց խնամել են եւ պատրաստել են ինքնուրույն կյանքի։ Այսօր նորածիններն արդեն կշռում են 2580, 2540 եւ 2920 գրամ եւ վերջապես, դուրս են գրվում հիվանդանոցից ու տուն են գնում։

Կեսարյան հատումը կատարած մանկաբարձ-գինեկոլոգ Արեն Գյոզալյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմեց, որ բազմապտուղ հղիությունը միշտ ուղեկցվում է վտանգներով եւ խնդիրներով՝ եռյակը սովորաբար ծնվում է ժամկետից շուտ, եւ անհաս լինելու պատճառով նրանց մոտ ոչ քիչ խնդիրներ են լինում։ Որպեսզի առավելագույնս ձգեն երեխաների ծնունդը, Աննային մի ամբողջ ամիս պահել են հիվանդանոցում։ Սակայն հղիության 34-րդ ամսում ծննդաբերությունը սկսվել է, եւ ստիպված են եղել արտակարդ կեսարյան հատում կատարել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է