• Latest news

Յոթ խորհուրդ, որոնք կօգնեն ձմռանը խուսափել սրտի նոպայից

7 հունվարի, 2020  16:38

Ձմռանը սրտի եւ գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունն աճում է, քանի որ ցուրտ եղանակի պատճառով անոթները նեղանում են, ինչը կարող է առաջացնել արյան մատակարարման լուրջ խնդիրներ:

Ձմռան ցուրտ եղանակը հատկապես վտանգավոր է արդեն իսկ սրտի հիվանդություն ունեցող մարդկանց համար: Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի տվյալներով՝ սրտի իշեմիկ հիվանդությամբ մարդիկ ձմռանը հաճախ են տառապում ստենոկարդիայով (կրծքում ցավ կամ անհարմարավետություն):

Ի՞նչ կարելի է անել ձմռանը սրտի նոպայից եւ այլ խնդիրներից խուսափելու համար:

  • Երբ փողոց եք դուրս գալիս, ավելի տաք հագնվեք:
  • Խուսափեք գերտաքացումից, քանի որ ձմռանը վտանգավոր է ոչ միայն ցուրտը, այլ նաեւ չափից շատ ջերմությունը. այն կարող է առաջացնել արյունատար անոթների լայնացում եւ նպաստել ճնշման կտրուկ անկմանը, հատկապես սրտի քրոնիկական հիվանդություններով մարդկանց մոտ:
  • Աշխատեք խուսափել ալկոհոլից, նիկոտինից եւ կոֆեինից, քանի որ դրանք նեղացնում են արյունատար անոթները՝ նպաստելով սրտի հետ կապված խնդիրների զարգացմանը:
  • Պարբերաբար գործածեք տանը պատրաստված տաք ճաշատեսակներ եւ ըմպելիքներ, քանի որ դրանք օրգանիզմին տալիս են ջերմությունը պահպանելու համար անհրաժեշտ էներգիա:
  • Տեղյակ եղեք վտանգավոր ախտանշաններին, որոնք կարող են մատնացույց անել սրտի հետ կապված խնդիրները՝ շնչահեղձություն, սրտի անկանոն զարկեր, սրտխառնոց, գլխապտույտ, քրտնարտադրություն, կրծքի, ուսի կամ ծնոտի ցավ: Եթե ձեզ մոտ նկատում եք սիրտ-անոթային հիվանդությունների ախտանշաններ, բժշկին այցելությունը մի հետաձգեք:
  • Եթե հազում եք կամ մրսածություն ունեք, հանգստացեք եւ լավ սնվեք:
  • Եթե ձեզ մոտ սրտի հիվանդություններ են ախտորոշված, խորհրդակցեք ձեզ բուժող բժշկի հետ եւ հարցրեք, թե որքանով եք վտանգվում ցրտին դուրս գալով, եւ ինչ պետք է անել բարդությունների կանխարգելման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել