• Latest news

Կորոնավիրուսով պացիենտների հետ աշխատող որոշ բժիշկներ տուն չեն գնում ու գիշերում են հյուրանոցում. նախարար

26 մարտի, 2020  15:25

Կորոնավիրուսով պացիենտների հետ աշխատող որոշ բժիշկներ տուն չեն գնում, քանի որ իրենց համարում են ռիսկի խումբ եւ վախենում են իրենց հարազատներին վարակելուց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ այդպիսի բժիշկները գիշերում են հյուրանոցում, իսկ նախարարությունը նրանց ապահովում է սնունդով, տրանսպորտով եւ անհրաժեշտ ամեն ինչով, ինչպես եւ 3 հիվանդանոցներում աշխատող մյուս բոլոր բուժաշխատողներին, որտեղ կենտրոնացած են կորոնավիրուսով պացիենտները:

Որպեսզի բուժաշխատողների վրա չդրվի ուժերից վեր ծանրաբեռնվածություն, Հայաստանում այլ մասնագիտությունների բժիշկների համար կազմակերպվել են վերապատրաստման ինտենսիվ դասընթացներ, որ նրանք կարողանան վարակաբաններին օգնել եւ աշխատել կորոնավիրուսի թեթեւ ձեւերով պացիենտների հետ: Մոտ 50 բժիշկ արդեն վերապատրաստվել է:

Այսպես՝ կորոնավիրուսային ինֆեկցիայով մոտ 70 պացիենտ հիմա Երեւանի օրթոպեդիայի ինստիտուտում է, նրանց հսկում են հատուկ վերապատրաստում անցած օրթոպեդ-վնասվածքաբանները:

Նշենք, որ այսօր բուժաշխատողներն իսկապես համարվում են ռիսկի խումբ, քանի որ շփվում են վարակակիրների հետ եւ կարեղ են վարակվել, չնայած անգամ պաշտպանիչ հանդերձանքին. վերջերս կորոնավիրուսային ինֆեկցիա էր հայտնաբերվել շտապ օգնության բժշկի եւ վարորդի մոտ: Ավելի վաղ վիրուսը հայտնաբերվել էր նաեւ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։